Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Գերմանիան հաստատել է Իսրայել 7,8 միլիոն դոլարի զենքի արտահանումը Իրանի պատերազմի առաջին շաբաթներին։ Այս մասին են վկայում կառավարության տվյալները, գրում է DW-ն։

Էկոնոմիկայի նախարարության կողմից Ձախ կուսակցության հարցումներին պատասխանել են, որ գումարը ներառում է փետրվարի 28-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում հաստատումները։

Այս արտահանման ծավալը մնացել է համեմատաբար ցածր՝ նախորդ ամիսների համեմատ: Ըստ dpa գործակալության՝ անցյալ տարվա նոյեմբերին Գազայի պատերազմի ժամանակ սահմանված սահմանափակումները մեղմացնելուց հետո շուրջ չորս ամսվա ընթացքում Գերմանիան թույլատրել է 167 միլիոն եվրոյի ռազմական արտահանում։

Գազայում Իսրայելի գործողությունների նկատմամբ աճող քննադատության ֆոնին՝ Գերմանիայի կառավարությունը օգոստոսին որոշում կայացրեց կասեցնել ռազմական տեխնիկայի արտահանումը, որը կարող էր օգտագործվել հակամարտության մեջ։

Նշվում է, որ այս մասնակի էմբարգոն քննադատության է արժանացել ինչպես Իսրայելում, այնպես էլ Գերմանիայի իշխող պահպանողական դաշինքի ներսում։ Այն վերացվեց մոտ երեքուկես ամիս անց՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի կնքումից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի