Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Տուապսեում երկու երեխա է զոհվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երկու երեխա՝ 5 և 14 տարեկան։ Վիրավորվել է նաև երկու մեծահասակ, հայտնել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Meduza-ն։

Ըստ նրա՝ Տուապսեում անօդաչուների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է հինգ մասնավոր տուն և մեկ բնակելի շենք։ Բեկորներն ընկել են նավահանգստի մոտ գտնվող բիզնես տարածքների վրա։

Անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են նաև Սոչիի Լոո գյուղում: Երկհարկանի մասնավոր տան տանիքը վնասվել է, պատուհանները կոտրվել են: Վիրավորներ չկան։

Ականատեսների տեսագրությունների հիման վրա Astra-ն եզրակացրել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհ է առաջացրել Տուապսեի նավթավերամշակման գործարանում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի և Օրյոլի մարզերում, Կրասնոդարի երկրամասում, բռնակցված Ղրիմում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերում գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 207 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի