ՌԴ զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային. առնվազն 15 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ռուսական զորքերն ապրիլի լույս 16-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային՝ արձակելով 19 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, 20 «X-101» թևավոր հրթիռ, 5 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 659 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 31 հրթիռ և 636 անօդաչու թռչող սարք, գրում է Current time-ը:

Հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 12-ամյա մի տղա։ 45 մարդ վիրավորվել է, որոնցից 26-ը հոսպիտալացվել է, հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հետագայում հավելել է, որ վիրավորվել է 48 մարդ։

Դնեպրում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 30-ը, հայտնում է  տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Վնասվել են գրասենյակային և վարչական շենքեր, բնակելի շենքեր, ձեռնարկություններ և մեքենաներ։

Դնեպրի շրջանի Նովոալեքսանդրովկա համայնքում վնասվել է մասնավոր տուն, ավերվել է օժանդակ շինություն, վիրավորվել է 14-ամյա աղջիկ։ Ռուսական ուժերը հարձակվել են նաև Նիկոպոլ, Պոկրովսկ, Միրովսկ և Կրասնոգրիգորևսկ համայնքների վրա. վնասվել են բազմահարկ շենքեր և մեքենաներ, իսկ հրդեհվել է չբնակեցված շենք և մասնավոր տուն։ Մեկ տղամարդ զոհվել է, ևս 3 մարդ՝ վիրավորվել։

Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 16-ը, ըստ քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի։ Օդեսայի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վնասվել են նավահանգստային, կրիտիկական և բնակելի ենթակառուցվածքները։ Մասնավորապես, ոչնչացվել են առնվազն երեք բազմահարկ շենքերի ճակատային պատերը և պատուհանները, վնասվել է նաև հանրակացարան և մոտակա շենքերը։

Խարկովի արդյունաբերական շրջանում անօդաչու թռչող սարքը ընկել բազմահարկ շենքի բակում՝ այրելով մեքենաներ: Նեմիշլյանսկի շրջանում վիրավորվել են 66-ամյա տղամարդ և 77-ամյա կին: Այս մասին էլ հայտնել է Խարկովի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի