Լևոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի դեսպանին
Քաղաքականություն
15.04.2026 | 19:05
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
«Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում արծարծվել են մեր երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման եւ խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա»,- ասված է Լևոն Տեր-Պետրոսյանի էջում տարածած հաղորդագրությունում։