Փաշինյանը ներկա է գտնվել եզդիական համայնքի Նոր տարվան նվիրված միջոցառմանը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ներկա է գտնվել Հայաստանի եզդիական համայնքի՝ Նոր տարվա տոնին նվիրված միջոցառմանը:

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, օրենսդիր, գործադիր իշխանությունների, եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր:

Վարչապետը նախ շրջայց է կատարել եզդիական Զիյարատ տաճարի հուշահամալիրի տարածքում, որի ընթացքում ներկայացվել է եզդի ժողովրդի 10 ազգային հերոսների պատմությունը, այնուհետև այցելել Զիյարատ մեծ տաճար։

Տոնական միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել եզդիական համայնքին՝ ազգային Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առիթով: «Ինձ հուշեցին, որ ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որ այս ձևաչափով հանդիպում և շնորհավորում է Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա առիթով։ Սա իսկապես կարևոր իրադարձություն է», – ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ապրելով կողք-կողքի՝ նույն երկրում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ բնակիչներ շատ մեծ պատկերացում չունեն եզդի ժողովրդի ավանդույթների, տոնակատարությունների, արարողությունների մասին: Վարչապետն ուրախությամբ է արձանագրել, որ այսօր մի նոր ավանդույթի սկիզբ է դրվում, երբ հաղորդակցությունը, համակեցությունը, քաղաքացիությունը, որով բոլորը կապված են, նոր արտահայտություն է ստանում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր իր հիմնական ուղերձը հետևյալն է. «Մենք տարբեր դավանանքների, տարբեր ազգությունների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ենք, բայց նույն ժողովրդի ներկայացուցիչն ենք, ընդ որում, ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին: Ո՞վքեր են ժողովուրդը. ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է: Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, տարբեր ավանդույթներ ունենք, բայց ունենք մեկ ընդհանուր անձնագիր: Մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն և մեր բոլորի անձնագրերը մեզ Հայաստանի Հանրապետությունում տալիս են նույն իրավունքները, նույն պարտականությունները: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետև ինքն այդ պետության քաղաքացին է, ինքն այդ պետության հիմնադիրն է: Եվ այդ պետությունն ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու համար»։

Վարչապետը շեշտել է, որ իր խոսքերը վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին և ընդգծել, որ իր համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ․ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ այն ըմբռնմամբ, որ կա մեծագույն հարգանք յուրաքանչյուրի, թե՛ կրոնական, թե՛ ազգային, թե՛ անհատական պատկերացումների և զգացողությունների նկատմամբ։ Երկրի ղեկավարի խոսքով, սա վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, որովհետև Կառավարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում իր գործատուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն է համարում այն սուբյեկտը, որի առաջ հաշվետու է՝ որպես Հայաստանի Հանրապետության Կառավարություն, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական մեծամասնություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով եզդիական համայնքին տոնի առթիվ՝ Նիկոլ Փաշինյանը մաղթել է բոլորին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և զարգացում,- ասված է հաղորդագրությունում։