Արգենտինայում նոր դատավարություն է սկսվել Դիեգո Մարադոնայի մահվան գործով

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Արգենտինայում նոր դատավարություն է սկսվել 1986թ․ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի մահվան գործով: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին խնամող բժշկական թիմի 7 անդամներ մեղադրվել են անզգուշությամբ սպանության մեջ, հաղորդում է Reuters-ը:

Դիեգո Մարադոնան 2020 թվականի նոյեմբերի 25-ին մահացել էր 60 տարեկանում՝ սրտի կանգի հետևանքով։ Այդ ժամանակ նա վերականգնվում էր ուղեղային արյունազեղման վիրահատությունից հետո։

2021 թվականին դատախազությունը նշանակել էր բժշկական հանձնաժողով՝ Մարադոնայի մահվան հանգամանքները հետաքննելու համար։ Այն պարզեց, որ բժշկական անձնակազմը գործել է անպատշաճ, անգործունակ և անզգուշորեն, և որ այն տունը, որտեղ լեգենդար ֆուտբոլիստն ապաքինվել է վիրահատությունից հետո, չի համապատասխանել խնամքի համար անհրաժեշտ պայմաններին։

2025 թվականի մարտին մեկնարկած առաջին դատավարությունը դադարեցվել էր երկու ամիս անց, երբ երեք դատավորներից մեկը հրաժարական էր տվել դատական ​​էթիկայի խախտման պատճառով։ Դատավարության ընթացքում բժիշկների պաշտպանությունը պնդում էր, որ Մարադոնայի մահն անխուսափելի էր երկարատև առողջական խնդիրների պատճառով։ Արգենտինացին տասնամյակներ շարունակ պայքարել էր կոկաինի և ալկոհոլի կախվածության դեմ։

Եթե ​​մեղադրյալները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 8-ից մինչև 25 տարվա ազատազրկում։