ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա բանակն օգտագործել արտասահմանում՝ ռուսաստանցիներին պաշտպանելու համար

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի զինված ուժերի «արտատարածքային» օգտագործման մասին օրինագիծը՝ արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար, հաղորդում են ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին։

Այս օրինագիծն առաջարկում է փոփոխություններ կատարել «Քաղաքացիության մասին» և «Պաշտպանության մասին» հոդվածներում։ Այն Պետդումա է ներկայացվել մարտի 19-ին։ Բացատրական գրության մեջ նշվում է, որ դրույթը նախատեսված է Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար՝ արտասահմանում նրանց ձերբակալման կամ այլ հետապնդումների դեպքում։

Զինված ուժերի հնարավոր «արտատարածքային» կիրառման վերաբերյալ որոշումը կկայացնի երկրի նախագահը։

Այս օրենքի նպատակը, ըստ Faridaily նախագծի, լիովին պարզ չէ, քանի որ նախագահն արդեն իսկ իրավունք ունի «միջոցներ ձեռնարկել» քաղաքացիներին պաշտպանելու համար այն դեպքում, երբ օտարերկրյա կամ միջազգային մարմինները որոշումներ են կայացնում Ռուսաստանի շահերին հակասող (սա «Անվտանգության մասին» թիվ 390 դաշնային օրենքի 8-րդ հոդվածն է)։

Նշվում է, նոր օրինագծով փոփոխություններ են մտցվում այս դրույթը «զարգացնելու» համար։

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում իրավաբանները ենթադրություն են հայտնել, որ նոր կարգավորումը կարող է լինել «օրենսդրական շրջանակ»՝ պատժամիջոցների ցուցակներում ընդգրկված «ստվերային նավատորմի» նավերն ուղեկցելու կամ պաշտպանելու համար: Faridaily-ն բերում է ևս երկու օրինակ՝ Միջազգային քրեական դատարանի օրդերով երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի հնարավոր ձերբակալությունը և ռուս զինվորականների հետապնդումը Եվրոպայի խորհրդին կից հնարավոր տրիբունալի շրջանակում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի