Մակրոնը ԱՄՆ և Իրանի նախագահներին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ու կոչ արել վերսկսել բանակցությունները, դադարեցնել ցանկացած հնարավոր սրացում, գրում է France24-ը։

X սոցիալական ցանցում գրառման մեջ նա հավելել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անվերապահորեն վերաբացվի։

«Այս պայմաններում բանակցությունները պետք է կարողանան արագ վերսկսվել՝ հիմնական շահագրգիռ կողմերի աջակցությամբ։ Ես կոչ արեցի վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցությունները, պարզաբանել թյուրըմբռնումները և խուսափել հետագա սրացումից։ Մասնավորապես, կարևոր է, որ հրադադարը խստորեն պահպանվի բոլոր կողմերի կողմից և այն ներառի նաև Լիբանանը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը X-ում։

Ըստ նրա՝ նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը հնարավորինս շուտ վերաբացվի՝ առանց սահմանափակումների կամ վճարների։ Մակրոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն այս ուրբաթ Փարիզում համաժողով կանցկացնեն, որը տեսակոնֆերանսի միջոցով կմիավորի ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են իրենց հետ միասին նպաստել բազմակողմանի և զուտ պաշտպանական առաքելությանը՝ ուղղված նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը, երբ անվտանգության պայմանները թույլ տան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլի հնարավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի