ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարձակվել է Օդեսայի մարզի Իզմայիլ նավահանգստի վրա

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքում ապրիլի լույս 14-ի գիշերը ռուսական հարվածի հետևանքով վնասվել է Պանամայի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավ, հայտնել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը:

Հարվածներից մեկը հրդեհի պատճառ է դարձել, որն արագորեն մարվել է։

Կիպերը հավելել է, որ վնասվել են նաև նավամատույցը, բեռնանավ և նավահանգստային սարքավորումներ։

Ռուսաստանի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարված են հասցրել Օդեսայի մարզի հարավային մասում գտնվող քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներին: Նշվում է, որ ոչնչացվել է սպասարկման կայան, այրվել է ուղևորատար ավտոբուս և յոթ մեքենա: Վնասվել է նաև վեց մասնավոր տուն, շենքերի տանիքները։

Հաղորդվում է, որ զոհեր կամ վիրավորներ չկան։

Ընդհանուր առմամբ, գիշերը Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա չորս X-59/69 կառավարվող «օդ-օդ» հրթիռներով և 129 հարձակվողական անօդաչու թռչող սարքերով։ Չեզոքացվել է մեկ հրթիռ և 114 անօդաչու թռչող սարք, սակայն եղել են նաև հարվածներ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի