Մագյարը խոստացել է չարգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հունգարիան մտադիր չէ շարունակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակումը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը, գրում է Meduza-ն։

Նա ընդգծել է, որ հունգարական գումարները չեն օգտագործվի այս համաեվրոպական վարկի շրջանակում։

Պետեր Մագյարը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու մտադրության մասին՝ երկրների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով։ Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում, իսկ Ուկրաինան պատերազմի զոհ է։

«Ռուսաստանն անվտանգության սպառնալիք է ներկայացնում, և բոլորը գիտեն դա։ Ես չեմ խոսում ռուս ժողովրդի մասին, նրանք հրաշալի մարդիկ են, խոսում եմ ռուսական պետության մասին։ Մենք արդեն հանդիպել ենք ռուսական արջի հետ Հունգարիայի պատմության մեջ։ Եվրոպան պետք է պատրաստվի, Եվրոպան պետք է պաշտպանի իրեն»,- հայտարարել է նա։

Նա նաև նշել է, որ ռուսական էներգամատակարարումից լիակատար հրաժարում չի լինի, քանի որ «Ռուսաստանը կմնա Հունգարիայի հարևանը», սակայն կառավարությունը կձգտի մատակարարումների դիվերսիֆիկացիայի։

Մագյարը ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էներգետիկ պայմանագրերի արժեքն ու պայմանները, այդ թվում՝ «Պակշ II» ատոմակայանի շինարարությունը։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ առաջինը չի  զանգահարի Ռուսաստանի նախագահին։ Մագյարը նաև հայտարարել է, որ չի աջակցում ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության ցանկությանը, քանի որ, իր կարծիքով, երկիրը պետք է անցնի ստանդարտ ընթացակարգով, որը կտևի առնվազն 10 տարի։

ԵՄ առաջնորդները (ներառյալ՝ Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը) համաձայնեցրել էին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել 2025 թվականի դեկտեմբերին։ Հունգարիային, ինչպես նաև Չեխիային և Սլովակիային տրվել էր վարկին սեփական միջոցները չներդնելու հնարավորություն։

ԵՄ առաջնորդների կողմից վարկի վերաբերյալ պաշտոնական քվեարկությունը նախատեսված էր փետրվարին։ Կարճ ժամանակ առաջ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան հետ է կանչում իր համաձայնությունը և վետո կդնի վարկի վրա։ Դա պայմանավորված էր «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումների դադարեցմամբ։

Ուկրաինան պնդում է, որ դա պայմանավորված է ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետ։ Այս մասին անկախ հաստատում չկա, և Կիևը հրաժարվել է թույլ տալ եվրոպացի տեսուչներին մուտք գործել օբյեկտ։ Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վերջին գնահատականների համաձայն՝ խողովակաշարը պետք է վերանորոգվի մինչև գարնան վերջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի