«Իսրայելը կարող է փորձել Իրանից հետո Թուրքիան դարձնել իր նոր թշնամին». Ֆիդան

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է, որ «Իսրայելը կարող է Անկարային դիտարկել որպես իր հաջորդ հակառակորդ՝ Իրանից հետո»։ Նա ասել է, թե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կարող իրեն քաղաքականապես պահել առանց թշնամու։ Ֆիդանը այս հայտարարությունն արել է «Անադոլու» գործակալության հետ զրույցում՝ անդրադառնալով Նեթանյահուի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վերջերս հնչեցրած քննադատությանը։

«Նեթանյահուն բարդույթ ունի Էրդողանի դեմ և չի կարողանում ընդունել նրա վարքագիծը։ Թուրքիայի հավասարակշռության ջանքերը տարածաշրջանը պահում են այնպիսի վիճակում, որ Իսրայելը չի ​​կարող Թուրքիային ներքև քաշել։ Այս իրավիճակը նրանց անկայունության է մղում»,- ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությունը բազմաթիվ ճակատներում տրամագծորեն հակառակ է Թուրքիայի քաղաքականությանը։

«Երբ դիտարկվում է Սիրիայի, Գազայի և Լիբանանի տեսանկյունից, Իսրայելի կողմից տարածվող ծայրահեղական քաղաքականությունը տրամագծորեն հակառակ է Թուրքիայի քաղաքականությանը։ Ահա թե ինչու նրանք թիրախավորում են Թուրքիան։ Էրդողանի առաջատարությունը համաշխարհային կարգում և Թուրքիայի ազդեցության ոլորտը խոչընդոտում են այն պատրանքը, որն Իսրայելը փորձում է կառուցել»,- ասել է նա։

Ֆիդանը նաև հայտարարել է․ «Իրանից հետո Իսրայելը չի ​​կարողանա ապրել առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ Նեթանյահուն կարող է ձգտել Թուրքիային նշանակել որպես նոր հակառակորդ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի