Հունգարիան վերադառնում է եվրոպական ուղի. եվրոպացի առաջնորդները շնորհավորում են Պետեր Մագյարին

Լուրեր

16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցության հաղթանակը, որն առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում և, նախնական արդյունքներով, կապահովի սահմանադրական մեծամասնություն։

«Հունգարիան ընտրություն է կատարել Եվրոպայի օգտին։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան։ Երկիրը վերադառնում է իր եվրոպական ուղուն։ Միությունն ավելի ուժեղ է դառնում։ Այսօր երեկոյան Եվրոպայի սիրտն ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում»,- գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում՝ անգլերենով և հունգարերենով գրառումներ անելով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես շնորհավորել է Մագյարին։

«Ես անհամբեր սպասում եմ համագործակցության՝ ուժեղ, անվտանգ և, ամենից առաջ, միասնական Եվրոպայի համար»,- X-ում նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Իր հերթին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն ընդգծել է, որ հունգարացի ժողովուրդն ընտրել է քաղաքական փոփոխությունները․ «Ես հույս ունեմ, որ երկիրը կրկին կօգտվի իր հսկայական հնարավորություններից Եվրոպայում և Եվրոպայի հետ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում գրառմամբ տեղեկացրել է, որ արդեն հեռախոսով խոսել է Պետեր Մագյարի հետ ու շնորհավորել նրան։ Մակրոնը կոչ է արել հունգարացի քաղաքական գործչին համատեղ աշխատել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» ստեղծման ուղղությամբ։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շնորհավորել է Մագյարին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Իտալիայի կառավարությունը նրան հաջողություններ է մաղթում, գրել է Մելոնին X-ում: Նա նաև շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին վերջին տարիներին իրենց ինտենսիվ համագործակցության համար՝ նրան անվանելով ընկեր:

«Ես գիտեմ, որ նույնիսկ ընդդիմության մեջ նա կշարունակի ծառայել իր երկրին»,- հավելել է նա։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հունգարիայում ընտրությունների արդյունքներն անվանել է պատմական պահ։

«Սա պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»,- նշել է նա X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ կաշխատի իր հունգարացի գործընկերոջ հետ երկու երկրների անվտանգության և բարգավաճման համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Պետեր Մագյարին և «Տիսա» կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Կարևոր է, երբ հաղթում է կառուցողական մոտեցումը»,- գրել է նա սոցիալական ցանցերում՝ հավելելով, որ Ուկրաինան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ։

«Հունգարիա, Լեհաստան, Եվրոպա։ Կրկին միասին։ Փառավոր հաղթանակ, սիրելի՛ ընկերներ»,- իր հերթին, գրել է Լեհաստանի վարչապետ Դոնադ Տուսկը սոցիալական ցանցերում, նաև հրապարակել Մագյարի հետ հեռախոսազանգի տեսանյութը։

Նշենք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հավաքել է ձայների 53,07%-ը՝ քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի