Թուրքիան հերքել է Էրդողանի կողմից ռազմական պատասխանի սպառնալիքը, եթե Իրանը կամ Լիբանանը հարձակման ենթարկվեն

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը պաշտոնապես հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող մեջբերումը, որը ռազմական նախազգուշացում է վերագրում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այն անվանելով «ամբողջովին կեղծված», գրում է Turkiye today-ը։

Վիճարկվող մեջբերման մեջ, որը տարածվել է բազմաթիվ սոցիալական ցանցերում, պնդում կա, թե Էրդողանն ասել է, որ Իրանի կամ Լիբանանի վրա ցանկացած հարձակում կհամարվի Թուրքիայի վրա հարձակում։ Թուրքական կառավարական մարմինը հերքել է, որ Էրդողանը նման հայտարարություն է արել։

Թուրքիայի հաղորդակցության վարչության ենթակայության տակ գործող ապատեղեկատվության կենտրոնը հայտարարել է, որ կեղծ վերագրումը պատահական չէ, այլ կազմակերպված ջանքերի մաս։

Նշվում է, թե նման «հորինված մեջբերումը» տարածելը նպատակ ունի խաթարել Թուրքիայի դերը որպես տարածաշրջանային խաղաղության ջանքերում կառուցողական դերակատար, երկիրը ներքաշել ակտիվ հակամարտության և ճգնաժամային միջավայրերի մեջ և քաղաքական մանիպուլյացիաներ իրականացնել միջազգային ասպարեզում ապատեղեկատվության միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի