Չվճարող մարդը հորդուբորդ ա գալիս` գետինը մտնելու փոխարեն. Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտում վալիդացիաների թիվը զգալի աճել է՝ տարբեր օրերին հասնելով 15-30%-ի։ Նրա խոսքով՝ սա վկայում է, որ վերահսկողական մեխանիզմների խստացումն արդեն արդյունք է տալիս։

Քաղաքապետը խոսել է վարորդների զսպվածության մասին՝ նշելով, որ նրանք ոչ միայն կատարում են իրենց հիմնական աշխատանքը, այլև վերահսկում են վճարումների գործընթացը՝ հաճախ բախվելով քաղաքացիների ագրեսիվ վարքին։

«Ունեցել ենք միջադեպեր, անգամ վարորդի վրա հարձակում։ Ես գիտեմ, որ երեք անձ ձերբակալվել է և, կարծես, չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ և ուզում եմ բոլորը իմանան՝ մենք վարորդների կողքին կանգնած ենք։ Չվճարող մարդն աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, հլը մի հատ էլ ելույթներ է ունենում, հլը մի հատ էլ հորդ ու բորդ է գալիս, հլը մի հատ էլ ագրեսիվ է»,- ասաց Ավինյանը։

Նրա գնահատմամբ՝ չվճարող ուղևորները լուրջ ֆինանսական բեռ են ստեղծում համակարգի համար։

«Այս հաշվարկով շաբաթական ունենում ենք մոտ 70-80 միլիոն դրամի չվճարում, ինչը համարժեք է երկու նոր ավտոբուսի արժեքի։ Ստացվում է՝ մարդիկ բողոքում են պայմաններից, բայց հենց իրենց չվճարելու պատճառով հնարավոր չէ արագ բարելավել համակարգը»,- նշեց քաղաքապետը։

Ավինյանը նաև դիմեց քաղաքացիներին՝ կոչ անելով աջակցել վարորդներին այն դեպքերում, երբ վերջիններս դադարեցնում են երթևեկությունը և պահանջում վճարում կամ ուղևորի իջեցում։

«Այս երևույթը պիտի լինի պախարակելի, ամոթալի և որևէ մեկը չպետք է իրեն թույլ տա տրանսպորտից օգտվելիս չվճարել, որովհետև ինքը բեռ է մեր բոլորի վզին, սիրելի՛ երևանցինե»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։