Իրանը չի կարողանում գտնել իր ականները Հորմուզի նեղուցում․ ԱՄՆ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իրանը ի վիճակի չէ հայտնաբերել Հորմուզի նեղուցում տեղադրված բոլոր ականները և չունի դրանք ականազերծելու հնարավորություններ, ուրբաթ՝ ապրիլի 10-ին, այս մասին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ հենց սա է պատճառներից մեկը, որ Թեհրանը չի կարող արագ կատարել Թրամփի վարչակազմի պահանջը՝ ապահովել նեղուցով ազատ անցումը։

NYT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս խնդիրը, ամենայն հավանականությամբ, կդառնա իրանական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունների առանցքային թեմաներից մեկը, որոնք նախատեսված են ապրիլի 11-ին Պակիստանում։

Թեհրանը նեղուցը ականապատել է փոքր նավակներից մարտին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց։ Ականները, ինչպես նաև իրանական հրթիռային և դրոնային հարվածների սպառնալիքը, նվազեցրել են նավթատար տանկերների և այլ նավերի հոսքը մինչև նվազագույնի, բարձրացրել համաշխարհային էներգակիրների գները և Իրանի համար ապահովել պատերազմի գլխավոր խաղաքարտը։ Թեհրանը նեղուցում թողել է նեղ միջանցք՝ թույլ տալով անցում այն նավերին, որոնք վճարել են «տուրքը»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զգուշացրել էր նավերին ականների հետ բախման վտանգի մասին, իսկ իշխանամետ լրատվամիջոցները հրապարակել էին անվտանգ երթուղիների սխեմաներ։ Սակայն այս երթուղիները չափազանց սահմանափակ են նաև այն պատճառով, որ Իրանը նեղուցը ականապատել է անկանոն կերպով, նշել են ամերիկացի պաշտոնյաները։

Անհայտ է՝ արդյոք Իրանը ֆիքսել է յուրաքանչյուր ականի տեղակայման վայրը։ Միաժամանակ որոշ ականներ տեղադրվել են այնպես, որ կարող էին դանդաղ շարժվել և տեղաշարժվել հոսանքների ազդեցությամբ։