Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանի տպավորիչ ցատկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս է եկել Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակիչ։

Հենացատկի վարժության որակավորման փուլում 33-ամյա մարմնամարզիկը վաստակել է 14.583 միավոր ու եզրափակիչ անցել լավագույն արդյունքով։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը հաղթահարել էին նժույգ թափեր վարժության որակավորման փուլի արգելքը, իսկ Արթուր Ավետիսյանն օղակների վարժությունում էր դուրս եկել եզրափակիչ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ մարմնամարզիկները մասնակցել էին նաև Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի չորրորդ փուլին և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ։ Արթուր Դավթյանը հաղթել էր հենացատկի վարժությունում, Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափերում, իսկ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալի էր արժանացել օղակների վարժությունում։