ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ նիստ է հրավիրել Anthropic նոր ԱԲ մոդելի պատճառով

Լուրեր

27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 17:03
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն այս շաբաթ շտապ հանդիպում են անցկացրել ամերիկյան խոշոր բանկերի ղեկավարների հետ։ Հանդիպումը պայմանավորված էր Anthropic-ի կողմից թողարկված նոր արհեստական ​​բանականության մոդելով, որը մշակողները ներկայացրել են որպես լուծում՝ ծրագրային ապահովման խոցելիությունները բացահայտելու լայն հնարավորություններով, հայտնում են  Bloomberg-ը և Financial Times-ը, գրում է The Insider-ը։

Հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, Վաշինգտոնում գտնվող Ֆինանսների նախարարության կենտրոնակայանում։ Մասնակցել են Bank of America-ի, Citigroup-ի, Goldman Sachs-ի, Morgan Stanley-ի և Wells Fargo-ի ղեկավարները։

Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ Դաշնային պահուստային համակարգի և Ֆինանսների նախարարության պաշտոնյաները ցանկանում էին բանկային ոլորտի հետ քննարկել Claude Mythos Preview մոդելի հետ կապված հնարավոր ռիսկերը, որը Anthropic-ը ներկայացրել է  ապրիլի 6-ին: Նոր արհեստական ​​բանականության մոդելը ներկայացվել է սահմանափակ թվով գործընկերների, այդ թվում՝ Amazon-ի, Apple-ի և Microsoft-ի: Սա առաջին դեպքն է, երբ ընկերությունը սահմանափակ թողարկմամբ ներկայացնում է իր նոր մշակումը:

Mythos մոդելը ներկայացվում է որպես հզոր մշակում, որը կարող է բացահայտել բոլոր հիմնական օպերացիոն համակարգերում առկա խոցելիությունները: Ընկերության թողարկման մասին հայտարարող մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվում էր, որ մոդելը կարող է նաև շահագործել այսպես կոչված «զրոյական օրվա» խոցելիությունները՝ օգտատիրոջ ցուցումով:

Anthropic-ը նաև պնդում է, որ մոդելն արդեն հայտնաբերել է նմանատիպ խոցելիություններ բոլոր հիմնական օպերացիոն համակարգերում և վեբ բրաուզերներում, որոնցից մի քանիսը տասը կամ քսան տարեկան են։ Ընկերությունը սահմանափակ թողարկումը բացատրում է նրանով, որ մոդելի կողմից հայտնաբերված բազմաթիվ սխալներ դեռևս չեն շտկվել։

Ֆինանսների նախարարության և բանկերի միջև հանդիպման ժամանակ քննարկվել է այս և այլ արհեստական ​​ինտելեկտի մոդելների կողմից հարձակվողների կողմից օգտագործման ներուժը։ Հանդիպման ժամանակ արված կոնկրետ թեզերը չեն ներկայացվում։

Bloomberg-ը նշում է, որ այդքան կարճ ժամանակահատվածում հրավիրված հանդիպումը ցույց է տալիս, որ կարգավորող մարմիններն արհեստական ​​բանականության միջոցով կիբերհարձակումների նոր տեսակները համարում են ֆինանսական ոլորտի համար ամենամեծ ռիսկերից մեկը։ Գործակալությունը շեշտում է, որ հանդիպմանը հրավիրված բոլոր բանկերը համակարգային նշանակություն ունեն, ինչը նշանակում է, որ նրանց կայունությունը ֆինանսական համակարգի համար առաջնահերթություն է։

Anthropic-ն արդեն իսկ բարդ հարաբերություններ ունի ԱՄՆ գործող նախագահի վարչակազմի հետ: Այս տարվա մարտի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ընկերությունը որակել Էր որպես մատակարարման շղթայի համար սպառնալիք: Պենտագոնի որոշումը կայացվել է արհեստական ​​բանականության ռազմական օգտագործման պայմանների շուրջ երկարատև վեճի արդյունքում. նախարար Փիթ Հեգսեթը պահանջել է, որ ընկերությունը թույլ տա իր արհեստական ​​բանականությունն օգտագործել ամեն ինչի համար, այդ թվում՝ քաղաքացիների հնարավոր հսկողության կամ առանց մարդկային միջամտության ինքնավար մահացու զենքի օգտագործման համար: Anthropic-ը մերժել է այդ պայմանները:

Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միացավ հակամարտությանը։ Նա հայտարարել  էր, որ բոլոր պետական ​​​​գործակալությունները պետք է դադարեցնեն Anthropic-ի գործիքների օգտագործումը՝ գրելով, որ «Միացյալ Նահանգները թույլ չի տա արմատական ​​​​ձախակողմյան, «առաջադեմ» ընկերությանը թելադրել, թե ինչպես են մեր մեծ բանակները կռվում և հաղթում պատերազմներում»։

Դրանից հետո ընկերությունը ստացավ «մատակարարման շղթայի ռիսկի» կարգավիճակը,որը սովորաբար տրվում է օտարերկրյա հակառակորդների հետ կապված ընկերություններին: Այս նշանակումը ազդում է այն բանի վրա, թե ինչպես Anthropic-ը կարող է գործարքներ կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ աշխատող ընկերությունների հետ: Իր հերթին, մշակողը սրա դեմ դատական ​​​​հայց է ներկայացրել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի