Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանակի ակնկալիքով՝ որպես Հայաստանին ինքնիշխան խաղաղություն բերելու ունակ միակ քաղաքական ուժը»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ այս ընտրությունների գլխավոր հարցը խաղաղության հարցն է՝ ով ճիշտ է գուշակում գլխավոր հարցը ընտրությունների և ճիշտ է կառուցում իր ընտրարշավը, նա էլ ունի ամենամեծ շանսերը այդ ընտրություններում հաջողության հասնելու.

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դա և դրա համար էլ ընտրել է խաղաղությունը որպես գլխավոր կարգախոս։ Եվ ինքը, փաստորեն, որոշել է այդ կարգախոսով գնալ ընտրությունների, ավելին ասեմ՝ որոշել է տիրանալ ինչ-որ իմաստով մենաշնորհի. խաղաղության մենաշնորհը վերցնել իր ձեռքը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ: Նա փորձում է մեկուկես տարի չկրակելը սահմաններում, մի քանի վագոն բենզինը Ադրբեջանի տարածքով Ալիևի թույլտվությամբ բերելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ: Ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը հրաժարվում է դա անել, մեր գերիները շարունակում են տանջվել Բաքվի բանտերում: Ադրբեջանի լրատվամիջոցները  և քաղաքագետները շարունակում են խոսել Զանգեզուրի և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» այլ տարածքների ազատագրման մասին»:

Իր ելույթում Զուրաբյանը հայտարարեց՝ Փաշինյանը ստում է, թե խաղաղություն են բերել.

«2021 թվականին նորից հայտարարում էին, որ վերջապես բերել են խաղաղության դարաշրջան: Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության դարաշրջանի արդյունքում ոչնչացվեց Արցախը, մեր Հայաստանի տարածքում գրավվեցին մեր ինքնիշխան տարածքները: Եվ այսքան ստերից հետո Փաշինյանը նորից հանդգնում է իրեն ներկայացնել որպես խաղաղության կուսակցություն: Իրականում Փաշինյանը և նրա թիմը ապացուցված պատերազմի կուսակցությունն են:

Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ մերժելով 2019 թվականի պլանը: Եվ մենք միակ կուսակցությունն ենք, որ սրա մասին կարող ենք բաց ճակատով ասել, որովհետև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը և առաջին հերթին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ագրեսիվորեն մերժել էր այդ հինգ շրջանի վերադարձի խաղաղարար պլանը, որը բավականին հայանպաստ լուծում էր և ըստ էության ապահովում էր երաշխավորված խաղաղություն Հայաստանի համար և Արցախի համար, ընդ որում՝ Քելբաջարի և Լաչինի նկատմամբ հայկական վերահսկողության, ռազմական վերահսկողության պահպանմամբ: Նա խաղաղությունը կործանել է նաև 2022-23 թվականներին՝ մերժելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Պրահայի հայտարարությունը և էդ ամբողջ պատմությունը, թե ինչպես էր նա վիժեցնում այդ պլանի իրագործումը: Եվ ամենակարևորը, ցավոք սրտի, այն է, որ նա շարունակում է կործանել խաղաղությունը, և անում է դա հենց հիմա՝ հույսը դնելով ԹՐԻՓՓ-ի մեխանիզմի վրա, որը իրականում չի աշխատում, որովհետև հիմնված է ոչ թե գերտերությունների շահերի ներդաշնակեցման վրա, այլ նրանց հակամարտության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։