Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար

Լուրեր

17.08.2026 | 17:00
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:54
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
17.08.2026 | 15:22
ՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանին շնորհվել է FIBA Academy-ի հավաստագիր
17.08.2026 | 15:15
ՀՀ-ն, որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 15:09
Զինծառայողի մահվան գործով 1 անձ է կալանավորվել // Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ՊՆ ղեկավարին․ ԼՈւՐԵՐ
17.08.2026 | 15:06
Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Talking Politics» փոդքասթի հաղորդավար Ռոբերտ Փեսթոնի հետ զրույցում բացահայտել է WhatsApp մեսենջերում տարբեր խմբերի գոյությունը, որոնցում ներգրավված են համաշխարհային առաջնորդները: Նրա խոսքով՝ դրանցում քննարկում են հարցեր, որոնք կապված են միջազգային օրակարգի հետ, գրում է The Insider-ը։

«Պետք է ասեմ, որ ես WhatsApp-ի երկրպագու չեմ, որովհետև ես կորչում եմ այս քննարկումների և անվերջ հաղորդագրությունների մեջ։ Բայց մենք ստեղծել ենք այս խմբերը տարբեր ձևաչափերի համար, հատկապես՝ Ուկրաինայի և նման այլ հարցերի շուրջ, որպեսզի բոլորս կարողանանք կապի մեջ մնալ»,- նշել է Սթարմերը։

Նա հավելել է՝  Ֆինլանդիայի նախագահ Ալեքս Ստուբը, որը հմուտ է այլ առաջնորդներին զրույցի համար հավաքելու հարցում, այս հաղորդագրությունների մեծ երկրպագու է։

Մինչ այդ, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կրկին քննադատել է WhatsApp-ը, որը պատկանում է Meta-ին: Նա հրապարակել է ամերիկյան ընկերության դեմ ներկայացված դատական ​​​​հայցի սքրինշոթ, որում պնդում է, որ WhatsApp-ի աշխատակիցները և երրորդ կողմերը կարող են կարդալ օգտատերերի անձնական հաղորդագրությունները։

«WhatsApp-ի «գաղտնագրումը» կարող է լինել պատմության մեջ ամենամեծ սպառողական խարդախությունը, որը մոլորեցրել է միլիարդավոր օգտատերերի: Չնայած իր պնդումներին՝ ծառայությունը կարդում է օգտատերերի հաղորդագրությունները և կիսվում դրանք երրորդ կողմերի հետ: Telegram-ը երբեք դա չի արել և երբեք չի անի»,- գրել է Դուրովը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր հարցեր են քննարկում նաև հանրությանը հասանելի հաղորդագրությունների հավելվածներում: Անցյալ գարնանը Signal-ում Դոնալդ Թրամփի թիմի անդամները ռազմական գործողություններ էին ծրագրում Եմենում հուսիթների դեմ: Նամակագրության բովանդակությունը բացահայտել էր The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը, որը, ենթադրաբար, պատահաբար էր ավելացվել խմբին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի