Վաշինգտոնը հաջորդ շաբաթ կհյուրընկալի Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները

Լուրեր

26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
Բոլորը

Իսրայելը և Լիբանանը հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության անանուն պաշտոնյայի, գրում է DW-ն։

Հինգշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հանձնարարել է իր կաբինետին ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ՝ առաջ մղելով Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորման զինաթափումը։

Նեթանյահուի պնդմամբ՝ Լիբանանի իշխանությունները «բազմիցս» խնդրել են բանակցություններ սկսել։ Նա նշել է, որ ապրիլի 8-ին կառավարության նիստում հրահանգել է երկխոսությունը սկսել «հնարավորինս շուտ»։

«Իսրայելը բարձր է գնահատում Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ»,- հավելել է Նեթանյահուն։

AFP-ն, հղում անելով Լիբանանի կառավարության անանուն պաշտոնյայի, ասել է, որ Բեյրութը պետք է զինադադար կնքի Իսրայելի հետ որևէ բանակցություններից առաջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է նրան կրճատել Լիբանանին հասցված հարվածների քանակը, որպեսզի չխաթարի Իրանի հետ բանակցությունները, որի հետ երկու երկրներն էլ պատերազմի մեջ են փետրվարի վերջից։ Ի պատասխան՝ Իսրայելը համաձայնել է «լինել աջակից գործընկեր», հաղորդում է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի