Հայաստանը՝ տեխնոլոգիական կամուրջ․ Երևանում կայացավ չորրորդ Doing Digital Forum-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 17:51
Հաստատվել է ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում ֆինանսական համակարգերը և ամբողջ տնտեսությունը։ Այս հարցի շուրջ Երևանում կրկին հավաքվել են ոլորտի առաջատարները՝ Doing Digital Forum-ի շրջանակում։

«Այս տարրիների ընթացքում, թերևս, փոխվել են ֆորումի թեմաները, քննարկվող ուղղությունները, մասնակիցների աշխարհագրությունն ու խոսնակները, սակայն անփոփոխ է մնացել և կմնա մեկ բան՝ Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպումների ինովացիոն հաբ»,- ասում է Doing Digital Forum-ի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

«Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել ոլորտի տեղական ու միջազգային առաջատարներին՝ արդեն ոչ թե պարզապես թվային փոխակերպման, այլ արհեստական բանականության դարաշրջանում դիրքավորման շուրջ։

«Մեկ ֆորումով ամեն ինչ չի փոխվի, բայց այսպիսի միջոցառումները կարևոր են, քանի որ գաղափարները տարածվում են, և ապագա սերունդը այլ կերպ է մտածելու։ Կարծում եմ՝ դուք շատ լավ դիրքում եք, Հայաստանը ամբիցիոզ է, և սա մեծ ուժ է։ Արհեստական բանականության և թվայնացման շնորհիվ այսօր ամեն ինչ կապված է արագության հետ»,- նշում է Just Better ընկերության հիմնադիր Դիրկ Օլմայերը։

Ֆորումի առանցքային թեմաներից էր արհեստական բանականության կիրառումը բիզնեսում։ Դիրկ Օլմայերի կարծիքով՝ ղեկավարների գլխավոր սխալը ոչ թե տեխնոլոգիաներից հետ մնալն է, այլ հին համակարգերը պահպանելու փորձը, սակայն պետք է սկսել փոքր քայլերից՝ փորձարկել, հասկանալ և աստիճանաբար առաջ շարժվել։ Ֆորումի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի խոսքով՝ միջոցառումը տարիների ընթացքում դարձել է գաղափարների ձևավորման միջավայր։

«Ի սկզբանե, ֆորումի նպատակը եղել է Հայաստանը դիրքավորել որպես թվայնացման հաբ, ինովացիոն հաբ, բայց այսօր մենք խոսում ենք այն մասին, որ վերափոխել ենք մեր մոտեցումները, որովհետև Հայաստանն արդեն ունի ամբողջական պոտենցիալ դիրքավորվելու որպես կամուրջ՝ թե՛ տնտեսությունների միջև, թե՛ տեխնոլոգիաների և սպառողների միջև, թե՛ գիտելիքի և այն փնտրողի միջև»,- ասում է Տաթևիկ Սիմոնյանը։

Տեխնոլոգիական փոփոխությունների արագությունը երբևէ այսքան մեծ չի եղել՝ ասում է Amazon Web Services Եվրոպայի ԱԲ ղեկավար Մատիաս Ունդուրագան ու ընդգծում՝ թվային փոխակերպումն այսօր արդեն անցյալում է։ Տեխնոլոգիական զարգացումները շարժվում են այնպիսի արագությամբ, որ օրակարգում նոր փուլ է՝ AI-native և արհեստական բանականությամբ առաջնորդվող աշխարհը։

«Թվային փոխակերպումը հիմնականում վերաբերում էր փաստաթղթերի թվայնացմանը՝ օֆլայն գործընթացները օնլայն տեղափոխելուն։ Այն նաև ճկունության մասին էր։ Բայց այսօր միտումները կապված են ինքնավար ծրագրային համակարգերի և գործակալների հետ։ Այդ պատճառով թվային փոխակերպումը արդեն անցյալում է, և հիմա պետք է ընդունենք ապագան»,- ընդգծում է Amazon Web Services Եվրոպայի ԱԲ ղեկավար Մատիաս Ունդուրագան։

Միջազգային փորձագետները թեև նշում են, որ փոփոխությունների տեմպն արագ է, միևնույն ժամանակ ընդգծում են՝ արհեստական բանականությունը պետք չէ դիտարկել որպես սպառնալիք։ Տաթևիկ Սիմոնյանը ևս ընդգծում է, որ պարզապես արհեստական բանականության օգտագործումը բավարար չէ։

«Կազմակերպությունը պետք է դառնա AI կրող կամ AI-native, որպեսզի կարողանա դիմադրել»,- կարծում է ֆորումի հիմնադիրը։

Ֆորումի քննարկումների առանցքում էին թվային տեխնոլոգիաների ազդեցությունը ֆինանսական համակարգերի, պետական ենթակառուցվածքների և իրական տնտեսության վրա, բաց ֆինանսների զարգացումը, արհեստական բանականության վրա հիմնված բիզնես մոդելները, թվային նույնականացման համակարգերը և գլոբալ հարթակների ռազմավարությունները։

«Մենք բավական լավ համագործակցություն ունենք Հայաստանի Կենտրոնական բանկի հետ և քննարկում ենք QR կոդերի փոխգործունակությունը։ Վճարումների ստանդարտները աշխարհում հիմնականում միասնական են, բայց շատ քիչ կենտրոնական բանկերի համակարգեր են ուղղակիորեն կապակցված միմյանց հետ։ Դա պայմանավորված է կարգավորիչ երկխոսության և քաղաքականություն մշակողների միջև հաղորդակցություն հաստատելու անհրաժեշտությամբ։ Բացի տեխնիկական ստանդարտներից, կան նաև տվյալների պաշտպանության և անձնական տվյալների փոխանակման հարցեր։ Այս հարթակը հենց այն վայրն է, որտեղ հանդիպում են մասնավոր հատվածը և քաղաքականություն մշակողները՝ քննարկելու կոնկրետ կիրառություններն ու փոխգործունակությունը։ Սա կարևոր և օգտակար ֆորում է»,- նշում է Վրաստանի Ազգային բանկի Ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման ղեկավար Վառլամ Էբանոիձեն։

DDF-ը մեկնարկից ի վեր՝ չորս տարիների ընթացքում, համախմբել է 90 խոսնակի և շուրջ 4000 մասնակցի ավելի քան 15 երկրից։

Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի ինովացիոն գործընկերը Visa-ն է, թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ներդրումային գործընկերը՝ Freedom Broker Armenia-ն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան