Ղազախստանի հետ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համատեղ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը․ Միրզոյան

Լուրեր

04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:47
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք․ Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 16:40
Հարցնում ենք` Տիգրանաշենը հնարավո՞ր է հայտնվի Ադրբեջանի կազմում, պատասխան չկա. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:32
MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի
04.08.2026 | 16:27
ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է
04.08.2026 | 16:23
AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ ԱԳՆ-ում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի հետ: Նախարարները քննարկում են ունեցել նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Նախարար Միրզոյանը ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի´ գործընկերներ,
Երեկ և այսօր առանձնազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր։ Այժմ ընդլայնված ձևաչափով կշարունակենք մտքեր փոխանակել տարբեր բնագավառներում մեր երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ։

Գոհունակությամբ պետք է նշեմ մեր հարաբերություններում արձանագրված դրական և կայուն դինամիկան։ Հագեցած քաղաքական երկխոսությունը, բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացումը լրացուցիչ խթան են հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։

Իհարկե, պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերությունների զարգացման կարևոր փուլ դարձավ ռազմավարական գործընկերության հաստատումը, որը տեղի ունեցավ նախորդ տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը պաշտոնական այց կատարեց Ղազախստան։ Համոզված եմ, որ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության հետագա խորացման համար և այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։

Գոհունակությամբ արձանագրում ենք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը՝ կանոնավոր միջգերատեսչական խորհրդակցությունները դիտարկելով որպես գործնական համագործակցության խորացման կարևոր գործիք։

Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր՝ մեր երկու երկրների, տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն՝ փոխկապակցվածությունը: Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տրամաբանությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կենտրոնական Ասիայի և հատկապես Ղազախստանի հետ փոխգործակցության հետևողական զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով, այդ թվում՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում։ Այս համատեքստում կարևորում ենք առկա մեխանիզմների արդյունավետ կիրառումը, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի և այլ համատեղ ձևաչափերի շրջանակներում։

Հարգելի՛ գործընկերներ,

Օգտվելով առիթից պետք է նշեմ, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին։ Արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։

Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ և ինստիտուցիոնալ  խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։

Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը, վստահ ենք, համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին։

Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ, հարգելի՛ գործընկեր»:

Իր հերթին Երմեկ Կոշերբաևն իր խոսքում ընդգծել է. «Հայաստանը Ղազախստանի քաղաքական և առևտրատնտեսական հուսալի  գործընկերն է Հարավային Կովկասում։ Մեր ժողովուրդների միջև հարաբերությունները խարսխված են դարավոր պատմական հիմքերի վրա՝ հասնելով մինչև ղփչաղներ, ովքեր ժամանակին բնակություն են հաստատել Հայաստանում և Կովկասի տարբեր հատվածներում։

Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի պաշտոնական այցը Երևան և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Աստանա դարձան մեր հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվաններ։

Աստանա կատարած այցի ընթացքում ստորագրվեց Ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի քայլն անկասկած կամրապնդի մեր հարաբերությունները և նոր էջ կբացի մեր բազմակողմ համագործակցության համար»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ միտված երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ու գործարար կապերի խթանմանը: