Բրիտանայի ՊՆ-ն հայտնել է Ատլանտյան օվկիանոսում մալուխների մոտ ռուսական սուզանավերի կասկածելի ակտիվության մասին

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել է երեք ռուսական սուզանավ, որոնք ներգրավված են եղել «չարամիտ գործունեության մեջ», նշում է Meduza-ն։

BBC News-ի կողմից հեռարձակված հատուկ մամուլի ասուլիսում պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ բրիտանական զինված ուժերը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները մի քանի շաբաթ առաջ Հյուսիսատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում հայտնաբերել են ռուսական «Ակուլա» դասի միջուկային սուզանավ (Շուկա-Բ): Շուտով պարզվում է, որ սուզանավը «շեղում էր ուշադրությունը» Ռուսաստանի պաշտպանության նախարարության խորջրյա հետազոտությունների գլխավոր վարչության (ГУГИ) կողմից տարածքում շահագործվող երկու սուզանավերից:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ սուզանավերը ներգրավված են եղել «կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների դեմ չարամիտ գործունեության մեջ», առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։

Բրիտանական զինվորականները ռուսներին հասկացել են, որ իրենց հայտնաբերել են, որից հետո սուզանավերը լքել են Հյուսիսատլանտյան օվկիանոսի այդ հատվածը, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Մենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր ակտիվությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջ», – ասել է  պաշտպանության նախարարը՝ դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին,- և դուք պետք է իմանաք, որ վնաս պատճառելու ցանկացած փորձ անպատիժ չի մնա և կհանգեցնի լուրջ հետևանքների»։

Հրապարակման պահին ռուսական կողմը դեռ  չի  մեկնաբանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Մեծ Բրիտանիան գրեթե ամբողջությամբ ապավինում է ստորջրյա մալուխներին՝ արտաքին աշխարհի հետ կապվելու համար, որոնք ապահովում են իր ինտերնետային տրաֆիկի 99%-ը։

BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին իր ստորջրյա մալուխների դեմ գործողությունների մեջ։

Սակայն ՊՆ-ն  նշել է, որ այս անգամ գործողությունն ավելի երկարատև և գաղտնի է եղել։ Հիլին ենթադրում է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Մերձավոր Արևելքում պատերազմը կշեղի բրիտանական զինվորականների ուշադրությունը ռուսական սուզանավերի գործունեությունից, սակայն այդ  հաշվարկը չի իրականացել։

 

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի