Վստահ եմ՝ եթե Սամվել Կարապետյանն իր շուրջ համախմբեր ընդդիմությանը, իշխանափոխություն կլիներ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության անդամ Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ դաշինքի չկայանալու պատճառների, ընդդիմադիր դաշտի հնարավորությունների և ՀԱԿ-ի՝ ընտրություններին առանձին մասնակցելու որոշման մասին։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի հետ դաշինքի ձախողմանը՝ Խաչատրյանը նշեց, որ բանակցություններում կարող են լինել անհամաձայնություններ, սակայն շեշտեց. «Ինչպես արդեն նշել ենք՝ մեզանից անկախ պատճառներով։ Մենք առնվազն ջանք գործադրել ենք, հնարավոր բոլոր ջանքերը գործադրել ենք ոչ միայն այդ դաշինքի կայացման համար, այլև ընդհանրապես վերջին երկու տարվա ընթացքում Հայ ազգային կոնգրեսը իսկապես լրջագույն ջանքեր է գործադրել, որպեսզի ստեղծվի ընդդիմադիր լայն ճակատ»։

Ըստ նրա, այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխանությունը, միայնակ խնդիր լուծելու ռեսուրս և հեղինակություն չունի։ Խաչատրյանը վստահեցրեց, որ չնայած դաշինքի չկայանալուն, համագործակցությունը ընդդիմադիր դաշտում կշարունակվի։

Ի պատասխան հարցին, թե արդյոք հնարավոր է այսպիսի մասնատված ընդդիմությամբ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ՀԱԿ վարչության անդամը ներկայացրեց իր տեսլականը. «Եթե, օրինակ, ենթադրենք մեր համար հիմք վերցնենք GALLUP-ի այդ վերջին հրապարակած տվյալները, ես ընդամենը մի սցենար կարող եմ ասել, որը հնարավորություն տալիս է իշխանափոխություն ունենալու։ Այդ դեպքում մնում է երկրորդ փուլը։ Ըստ մեր սահմանադրության՝ առաջին երկու առավել շատ ձայն հավաքած ուժերը գնում են երկրորդ փուլ։ Եվ բնականաբար, երկրորդ փուլում, օրինակ, ամբողջ ընդդիմությունը պաշտպանելու է ընդդիմադիր ճակատը ներկայացնող թեկնածուին»։

Խաչատրյանը հերքեց այն տեսակետը, թե ՀԱԿ-ի առանձին մասնակցությունը կփոշիացնի ընդդիմության ձայները։ «Մենք այդքան վատատես չենք, որ 4%-ի շեմը չենք հաղթահարի։ Բնականաբար, նաև համեստ ենք և ռացիոնալ ենք, 40%-ից չենք խոսում, բայց 4%-ը մենք համարում ենք շատ իրատեսական։ Կերակրի մեջ աղի պարունակությունը շատ փոքր է, չէ՞, երբ որ դուք ափսեով ճաշը դնում եք, մի փոքր աղ եք չէ՞ գցում դրա մեջ։ Բայց առանց այդ աղի այդ կերակուրը անհամ է դառնում։ Մենք շատ կարևոր ենք համարում Կոնգրեսի մասնակցությունը նաև այն իմաստով, որ մի շարք կարևորագույն հարցերով միայն մենք կարող ենք խոսել»։

Նրա խոսքով՝ միայն ՀԱԿ-ն է, որ կարող է անկեղծորեն խոսել իշխանության խաղաղության օրակարգի կեղծ լինելու մասին, քանի որ մյուս ուժերին կարելի է հակադարձել իրենց իսկ անցյալով։ «Ռոբերտ Քոչարյանին հաջորդ օրը նույն հարցը կտան, չէ՞։ Բա եթե դուք խաղաղություն էիք ուզում, երբ 10 տարի նախագահ եք եղել, ինչի՞ այդ խաղաղությունը չի ստացվել ձեր կառավարման օրոք։ Բոլոր ուժերին, ում ուզում եք նայեք, բոլորը համարել են, որ Ղարաբաղի հարցը լուծված է, չկա այդպիսի հարց, և այլն, և այլն։ Միայն մենք ենք ու խոսել ենք միայն խաղաղության մասին»։

Խաչատրյանը նաև ընդգծեց, որ ՀԱԿ-ն իր քարոզարշավում հավատարիմ կմնա իր սկզբունքներին՝ խուսափելով բացասական վարկանիշի վրա խաղալուց և «կապիկություններից»։ «Մենք միշտ դրական ռեյտինգի վրա ենք աշխատել։ Գուցե նաև դա էլ է պատճառ, որ մենք ձայները մեր մաշել ենք, բայց ամեն դեպքում մենք քաղաքականության մեջ չենք ընդունում բացասական էֆեկտի վրա քվե հավաքելը»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան