Ղազախստանին պիտի հրավիրենք՝ Հայաստանում անցնող տարանցիկ ուղիներն օգտագործելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց Հայաստանում գտնվող ղազախական պատվիրակության այցը՝ անդրադառնալով ինչպես երկաթուղու կառավարման հնարավոր փոփոխություններին, այնպես էլ տարածաշրջանային տրանսպորտային նախագծերին։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ղազախական կողմի հետ քննարկվում է երկաթուղու կառավարման փոխանցման հարցը, վարչապետը պատասխանեց, որ Հայաստանը որևէ քայլ չի ձեռնարկում Ռուսաստանի Դաշնության դեմ կամ նրա թիկունքում։

«Մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել և ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության։ Քանի դեռ երկխոսության հնարավորությունները բաց են, շարունակելու ենք աշխատանքը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ին՝ վարչապետն ասաց, որ Ղազախստանը վաղուց հետաքրքրված է դրա հնարավորություններով՝ որպես միջազգային բեռնափոխադրումների խոշոր դերակատար։ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանը, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներ, փորձում են հասկանալ, թե ինչ նոր լոգիստիկ հնարավորություններ են բացվելու և ինչպես կարող են դրանք ներառել իրենց բեռնափոխադրումների շղթաներում՝ հատկապես Չինաստանից և դեպի Չինաստան հոսքերի համատեքստում։

«Մենք՝ այդ թվում Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինել Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել իրենց արտահանումների, ներկրումների և իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։