«Տեսնենք կստացվի, թե էլի կմերժվի»․ ինչո՞ւ է դանդաղում արցախցիների բնակապահովման ծրագիրը

Լուրեր

09.04.2026 | 16:42
Իրանը հայտնում է, որ պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 3000 մարդ
09.04.2026 | 16:34
Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի հրադադարի վերաբերյալ
09.04.2026 | 16:27
Մայր Աթոռն արձագանքել է Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ նախընտրական խոստմանը
09.04.2026 | 16:25
Ձևակերպել է քիչ, վճարել՝ շատ․ ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել․ ՔԿ
09.04.2026 | 16:16
Նեթանյահուն զգուշացնում է՝ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին» որտեղ անհրաժեշտ է
09.04.2026 | 16:03
ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծին
09.04.2026 | 15:55
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր
09.04.2026 | 15:44
Թեհրանում բազմություն է հավաքվել Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությանը
09.04.2026 | 15:35
Անկարան մանրամասներ է հայտնում Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից
09.04.2026 | 15:31
Ո՞ր ակումբներն են ամենաշատը վստահում երիտասարդ ֆուտբոլիստներին
09.04.2026 | 15:26
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ
09.04.2026 | 15:19
Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվել է
09.04.2026 | 15:18
ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը
09.04.2026 | 15:10
Արտեմ Ասատրյանը և Արման Սահակյանը ազատ են արձակվել // Անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին․ ԼՈՒՐԵՐ
09.04.2026 | 15:07
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Արցախից բռնի տեղահանված Էլինա Ղազարյանի 7 հոգանոց ընտանիքը դիմել է կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար, սակայն մերժում է ստացել։ 

«Ասել են օնլայն հարթակում երեխաների ծննդականները ցույց չեն տալիս, հիմա դիմել ենք նորից զագս (ՔԿԱԳ), ունենալով օրիգինալ ծննդականները՝ նորից վերականգնում ենք, որ տեսնենք հիմա կստացվի, թե էլի կմերժվի»,- նշում է Էլինան։  

Ասում է՝ տեղահանության ժամանակ բոլոր փաստաթղթերը վերցրել է, սակայն այս և այլ ծրագրերի դիմելիս բախվում է այն խնդիրն, որ համակարգում տեղեկատվություն չի լինում։ 

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում վարձով են բնակվում, հավաստագիր ստանալու դեպքում հենց նույն տունն էլ ցանկանում են գնել։ Էլինա Ղազարյանի խոսքով՝ պետական աջակցությամբ տրամադրվող գումարը բավարար է այդ նպատակին հասնելու համար, և հիփոթեքային վարկի անհրաժեշտություն չի լինի։ ՀՀ անձնագրի ստացումը երկար է տևել․ դիմել են նախորդ տարվա օգոստոսին, փաստաթղթերը ստացել այս տարվա մարտին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը օրեր առաջ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։ 100 հարցից միայն մեկը՝ 96-րդ հարցն է վերաբերում արցախցիներին։ ՔՊ-ն նշաձող է դրել, որ Արցախից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովում իրականացվի։ 

Որքան հավաստագիր է իրացվել

2024 թվականի մայիսի 16-ին կառավարությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2026-ի մարտի 30-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար դիմել է 12 265 ընտանիք։ 5298 դիմում հաստատվել է, մերժվել՝ 6967-ը։ Սակայն ծրագրի շրջանակում իրացվել է ընդամենը 2390 հավաստագիր։ 

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանի դիտարկմամբ՝ բնակապահովման ծրագրի ամենամեծ բացերից մեկը գնման վկայականների մեխանիզմն է։ Նրա գնահատմամբ՝ կառավարությունը սկզբից սխալ ուղղություն է ընտրել և կարիք կար կենտրոնանալ նոր բնակֆոնդի կառուցման վրա։

«Կամ տեղի է ունենալու հավաստագրերի գումարների մի մասի արտահոսք Հայաստանից դուրս, որովհետև այն մարդիկ, որոնք, ենթադրենք 20-30 տարի առաջ տեղափոխվել էին այլ երկրներ, իրենց արդեն արհեստականորեն թանկացած գույքը փորձելու են օտարել և այդ գումարները դուրս տանել: Կամ տեղի է ունենալու տեղի բնակչության փոխարինում փախստական բնակչությամբ: Որովհետև ոչ իրացվելի անշարժ գույքը դառնում է իրացվելի, այն էլ բավականին բարձր գնով»,- ասաց Խանումյանը

Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում բնակվողները կնախընտրեն իրենց տունը վաճառել, տեղափոխվել Երևան կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից: 

«Սա խայտառակ հետևանքներ կարող է ունենալ, և կարծում եմ՝ նորմալ դիզայն արված չէր այս ծրագիրը, մտահոգությունները ժամանակին չեն լսվել։  Ներառականություն չի ապահովել այս ծրագիրը մշակելիս, արցախցիների տարբեր ներկայացուցիչների կարծիքները կա՛մ չեն լսվել, կա՛մ հաշվի չեն առնվել»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ Երևանում բնակություն հաստատած արցախցիների մի մասը ստիպված է լինում լրացուցիչ վարկեր ներգրավել, ինչը պահանջում է բավարար վարկունակություն և գրանցված եկամուտներ և դա ևս պատճառներից մեկն է, որ շատերը չեն շտապում իրացնել իրենց սերտիֆիկատները։ 

«Հիմա կառավարությունը միջազգային ֆինանսական կառույցներից վարկ է վերցնում բավականին ցածր տոկոսներով, տալիս է բանկերին։ Այդ բանկերը ֆինանսավորում են սերտիֆիկատները, կառավարությունը բարձր տոկոսով սկսում է այդ բանկերի սերտիֆիկատները սպասարկել: Իսկ ի՞նչի չէր կարելի այդ  գումարները վերցնել տալ կառուցապատողներին, արագ այդ ամեն ինչը անեին, տները կառուցեին: Ես կարծում եմ՝ ուղղակի կառավարությունը վախեցավ մասշտաբային մեծ ծրագրեր անելուց»,- ասում է Խանումյանը։ 

Կառավարությունը մարտին ընդլայնել է հավաստագրերի համար տրվող 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը։ Արդյունքում Երևանը մնում է 3 մլն դրամի աջակցության սահմանում, մերձակա համայնքները` 4 մլն դրամի։ Խանումյանի խոսքով՝ գումարի ավելացումը, թեև կարող է բարձրացնել ծրագրին դիմելու տեմպը, սակայն երևանամերձ տարածքներում անշարժ գույքի գները կրկին կթանկանան, իսկ ավելացված գումարը ոչինչ չի տա:

Իսկ ինչու են մերժվում հավաստագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ մերժման հիմնական պատճառներից են․ 

  • ընտանիքի որևէ անդամի ՀՀ քաղաքացիություն չունենալը, 
  • ընտանիքի որևէ անդամի հաշվառված չլինելը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների շտեմարանում որպես տեղահանված, 
  • ընտանիքի որևէ անդամ հանդիսանում է Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու, 
  • ընտանիքի որևէ անդամ ունի անշարժ գույք ՀՀ-ում։ 

Բնակապահովման ծրագիրը ունի երեք բաղադրիչ՝ անշարժ գույքի ձեռքբերում, կառուցապատում, գործող հիփոթեք։ 

Առաջին բաղադրիչի շրջանակում իրացվել է 2177 հավաստագիր, կառուցապատման բաղադրիչի շրջանակում՝ 24 հավաստագիր, գործող հիփոթեքի բաղադրիչի շրջանակում՝ 189 հավաստագիր։

Ամենաշատ հավաստագրերը իրացվել են Կոտայքի մարզում՝ 588 դեպք, որին հաջորդում է Երևանը՝ 429, և Արմավիրի մարզը՝ 393։ Ամենաքիչը գրանցվել է Վայոց ձորի մարզում՝ 40 դեպք, ինչպես նաև համեմատաբար քիչ են Տավուշի մարզում՝ 60 և Արագածոտնի մարզում՝ 64։

Մեկնարկից մինչ այս տարվա մարտի 30-ը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ։

Ծրագրի բոլոր երեք փուլերը պետք է իրականացվեն հինգ տարվա ընթացքում՝ 2024-2029 թթ․։

Անի Թամրազյան