Կուբանը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. Կրիմսկում նավթաբազա է այրվում

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՌԴ  պաշտպանության նախարարությունը հայտնել է լույս ապրիլի 9-ի գիշերը Կուրսկի և Աստրախանի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրա ուկրաինական 69 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, գրում է Current time-ը։

Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի Սաուկ-Դերե գյուղում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է մեկ տղամարդ։ Նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ նա զոհվել է «անօդաչու թռչող սարքերի բեկորներից», երբ կանգնած է եղել բնակելի շենքի պատշգամբում։

«Ոչնչացված անօդաչու թռչող սարքերի բեկորները նաև ընկել են Կրիմսկի ծայրամասում գտնվող դաշտում և մի ձեռնարկության տարածքում։ Դրանք նաև ընկել են Մոլդավանսկոյե գյուղի փողոցների մի քանի հասցեներում։ Այլ դեպքերում վիրավորներ կամ վնասներ չեն եղել», – գրել է նա։

Astra-ի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ղրիմի գծային արտադրական-դիսպետչերական կայանի (LPDS) վրա, և հրդեհ է բռնկվել ենթակայանում։ Սա նավթատարի ենթակառուցվածքային օբյեկտ է, որը «Չեռնոմորտրանսնեֆտ» ԲԲԸ գլխավոր խողովակաշարային համակարգի մաս է կազմում։

Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը հաղորդում է, որ տեղի բնակիչները հայտնել են հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատումների մասին։

Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հարձակվել են Կլիմովսկի շրջանի Նովի Ռոպսկ գյուղում գտնվող մի մեքենայի վրա, որի հետևանքով վիրավորվել է մեկ կին։

Կրիմսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի նոր հայտարարության համաձայն՝ այն մարվել է առավոտյան։

Նշվում է, որ  անօդաչու թռչող սարքի բեկորների  ընկնելու հետևանքով վիրավորվել է երեք մարդ։

Նրանցից երկուսը հոսպիտալացվել են, իսկ մեկը տեղում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի