«Հիշում եք այդ սառույցի կտորը». Թրամփը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և կրկին խոսել Գրենլանդիայից

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սա նրանց առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել էր իր եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից մղվող պատերազմին միանալուց հրաժարվելու համար։

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է հանդիպումը Truth Social-ում՝ ափսոսանքով նշելով, որ «ՆԱՏՕ-ն չօգնեց մեզ, երբ մենք դրա կարիքն ունեինք»։

«ՆԱՏՕ-ն այնտեղ չէր, երբ մենք նրանց կարիքն ունեինք, և նրանք այնտեղ չեն լինի, եթե մենք նրանց կարիքը կրկին ունենանք։ Հիշում եք Գրենլանդիան՝ այդ մեծ, վատ կառավարվող սառույցի կտորը»,-նշել է Թրամփը։

Հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն CNN-ի եթերում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներ «չեն կատարել իրենց պարտավորությունները» ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ։ Հանդիպումը մեկնաբանելով՝ Ռյուտեն ասել է, որ Թրամփը «ակնհայտորեն հիասթափված է ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից, և ինքը հասկանում է  նրա տեսակետը»։

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը» օգնել է լոգիստիկայում, տրամադրել է սեփական բազաները և այլ աջակցություն ցուցաբերել։

Թրամփի՝ Դանիայի կազմում գտնվող ինքնավար մարզ Գրենլանդիան «ձեռք բերելու» մտադրությունները ճգնաժամ էին  առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում։ ԱՄՆ նախագահը հետագայում հայտարարել էր, որ կղզին ուժով գրավելու ծրագրեր չունի, բայց խոստացել, որ «չի մոռանա» ՆԱՏՕ-ի դաշնակիցների բացասական արձագանքն իր գաղափարի նկատմամբ։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի