Արցախում հայկական կրոնական հուշարձանների ոչնչացում, հայ գերիների նկատմամբ բռնություն․ փաստեր ԱՄՆ-ի USCIRF-ի զեկույցում

Լուրեր

09.04.2026 | 11:49
Խցանումներն առաջանում են, որովհետև վերջին պահին դեղինի տակով անցնում ու կանգնում են խաչմերուկին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 11:38
«Հըզբոլլահը» հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է արձակել՝ ի պատասխան «հրադադարի խախտման»
09.04.2026 | 11:27
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են Եվրոպայի անհատական առաջնությունում
09.04.2026 | 11:16
Հրադադարից հետո Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ
09.04.2026 | 11:04
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 10:58
Ովքեր են «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում․ հրապարակվել է ցանկը
09.04.2026 | 10:49
Իրանը առաջարկում է այլընտրանքային երթուղիներ՝ նշելով Հորմուզի նեղուցում ականների վտանգը
09.04.2026 | 10:37
ՉԼ․ «Բարսելոնան» պարտվել է «Աթլետիկոյին», ՊՍԺ-ն հաղթել է «Լիվերպուլին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 10:29
ԱՄՆ զորքերը կմնան Իրանի մերձակայքում և համաձայնության չհասնելու դեպքում՝ ավելի ուժգին հարված կհասցնեն. Թրամփ
09.04.2026 | 10:17
250 մլն դրամ՝ Իրանում պատերազմի պատճառով այլ չվերթներով ՀՀ վերադարձած քաղաքացիների համար․ հրապարակվել է փոխհատուցումներ ստանալու կարգը
09.04.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 9-ի դրությամբ
09.04.2026 | 09:46
Արցախում հայկական կրոնական հուշարձանների ոչնչացում, հայ գերիների նկատմամբ բռնություն․ փաստեր ԱՄՆ-ի USCIRF-ի զեկույցում
09.04.2026 | 09:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
08.04.2026 | 23:33
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է The Economist-ի Ժողովրդավարության ինդեքսի համաձայն
08.04.2026 | 23:21
Հրադադար Իրանում․ Գերմանիայի կանցլերը զանգել է Թրամփին
Բոլորը

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 տարեկան  զեկույցը, որում անդրադարձ է կատարվում 2025 թվականի իրադարձություններին։

Ադրբեջանի մասով զեկույցում նշվում է, որ 2025 թվականին  երկրի կառավարությունը կրոնական ազատության կոպիտ խախտումներ է կատարել։ Իշխանությունները կիրառել են խիստ սահմանափակող կրոնական օրենք, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը, և կառավարությանը լիակատար վերահսկողություն  է տալիս գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ։

Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է անարդարացիորեն բանտարկել ավելի քան 200 շիա մուսուլմանների։ Ձերբակալված շիաների մեծ մասը մեղադրվում է թմրանյութերի հետ կապված կասկածելի հանցագործությունների մեջ, որոնք իշխանությունները բազմիցս օգտագործել են քաղաքական այլախոհությունը ճնշելու համար:

Անդրադարձ է կատարվում նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգի տակ մնալ Ադրբեջանի կողմից 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո: Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և հնագիտական այլ վայրեր։

Բացի այդ՝ ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ  Աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները հիմնականում կենտրոնացած  են  Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ապահովման վրա, որտեղ ԱՄՆ կառավարությունը միջնորդի դեր էր խաղում: Օգոստոսին նախագահ Դոնալդ  Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խաղաղության բանակցությունների համար: Այնտեղ երկու երկրներն էլ Միացյալ Նահանգների հետ կնքեցին փոխըմբռնման հռչագրեր, որոնք նպատակ ունեին նպաստել խաղաղությանը տնտեսական զարգացման, առևտրի և պաշտպանական համագործակցության միջոցով:

Ընդգծվում  է նաև, որ  Կոնգրեսը տարվա ընթացքում բարձրացրել է  Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված մտահոգությունները, այդ թվում՝ կրոնական ազատության հետ կապված։ Մարտին Կոնգրեսի 60 երկկուսակցական անդամներ կոչ  են արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ համաձայն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի, մասամբ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական կրոնական ժառանգության ոչնչացման պատճառով։ Ապրիլին Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը  ղեկավարել է  Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ՝ ՄԱԿ-ի ամենամյա կլիմայական համաժողովից հետո։ Հուլիսին Կոնգրեսի ավելի քան 80 երկկուսակցական անդամներ կոչ են  արել պետքարտուղար Ռուբիոյին ապահովել Ադրբեջանի՝ 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում ռազմական արշավի ժամանակ տեղահանված հայերի անվտանգ վերադարձը։ Նամակում նշվում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հայկական կրոնական վայրերի ոչնչացման մասին։

Բացի այդ՝ սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի անդամներ Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա) և Գաս Բիլիրակիսը (հանրապետական, Ֆլորիդա) վերահաստատել են  Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրենքը (H.R. 5369), որը, եթե ընդունվի, Թրամփի վարչակազմից կպահանջի որոշել, թե արդյոք օրինագծում նշված Ադրբեջանի պաշտոնյաները մասնակցել են մարդու իրավունքների խախտումներին և համապատասխանում են ԱՄՆ համապատասխան օրենսդրությանը։

Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները երկկուսակցական բանաձևեր են ներկայացրել, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ կիրառվող ճնշումները: ԱՄՆ Պետդեպարտամենտը վերջին անգամ Ադրբեջանը ներառել է IRFA-ի (Միջազգային կրոնական ազատության մասին օրենք-խմբ․) շրջանակներում իր հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության կոպիտ խախտումների համար  2023 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Կրոնական ազատության շարունակական և կոպիտ խախտումների պատճառով Ադրբեջանը պետք է ընդգրկվի «Հատուկ մտահոգության երկրների» ցանկում, այլ ոչ թե «Հատուկ հսկողության ցուցակում»։ Երկիրը արտաքուստ պնդում է, որ աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներսում անում է հակառակը։ Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում է կրոնական գործունեությունը, վտարում է անկախ լրատվամիջոցներին և Կարմիր խաչին և ոչնչացնում կրոնական ժառանգության վայրերը»,- նշում է  USCIRF-ի նախագահ Վիքի Հարցլերը։

Նա ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, թույլ չեն տվել Աստվածաշունչ ունենալ, իսկ մարմնի վրա դաջված խաչերը ջնջել են այրելու միջոցով: Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրել այս գործողությունների համար: Բացի այդ՝ նա նշում է, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կրոնական հուշարձաններն ու եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում՝ ջնջելով այդ տարածքում ավելի քան 2000 տարվա քրիստոնեական ներկայությունը: Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և հնագիտական այլ վայրեր: Ադրբեջանի վերաբերմունքը կրոնի և իր ժողովրդի նկատմամբ պետք է փոխվի։

Ըստ Հարցլերի՝ եթե ​​Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիիրավ գործընկերը և առաջ մղել ընդհանուր տնտեսական և ռազմավարական նպատակները, ապա պետք է իմաստալից քայլեր ձեռնարկի կրոնական ազատությունն իսկապես պաշտպանելու համար։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի