Ջերմոցների և ջրավազանների համար տուրքը էապես իջեցվում է․ Վարդանյանը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է վերանայել ջերմոցների և գյուղատնտեսական ջրավազանների համար սահմանված շինթույլտվությունների վճարները։

Պատգամավորի խոսքով՝ փոփոխությունների նպատակը գյուղատնտեսության ոլորտում ներդրումների խթանումն է՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների և ոռոգման համակարգերի զարգացման ուղղությամբ։

«Մենք խրախուսում ենք մեծ ջերմատների կառուցումը, սակայն գործող տուրքերը հակասական իրավիճակ են ստեղծում ներդրողների համար»,- նշեց նա։

Նախագծով առաջարկվում է ջերմոցների և ջրավազանների համար սահմանել բացառություն կամ մեղմացված կարգավորում՝ նվազեցնելով շինթույլտվության հետ կապված ծախսերը։

Վարդանյանը նաև ընդգծեց, որ նախաձեռնությունը քննարկվել է համայնքային ներկայացուցիչների հետ, և նրանց գնահատմամբ՝ տուրքերի նվազեցումը կարող է խթանել ներդրումների աճը։

Պատգամավորի խոսքով՝ ներկայումս շուրջ 25 մլն դոլարի ներդրումային ծրագրեր սպասում են այս փոփոխությունների ընդունմանը, ինչը նաև պայմանավորում է նախագծի հրատապությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։