Փեզեշքիանը հայտարարել է, որ 14 միլիոն իրանցիներ, այդ թվում՝ ինքը, պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն Իրանի

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  հայտարարել է, որ ավելի քան 14 միլիոն իրանցիներ, այդ թվում և ինքը, պատրաստ են «զոհաբերել իրենց կյանքը երկրի պաշտպանության համար»։

«Ավելի քան 14 միլիոն քաջարի իրանցիներ մինչ օրս հայտարարել են իրենց կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին՝ Իրանը պաշտպանելու համար։ Ես նույնպես զոհաբերել եմ իմ կյանքը Իրանի համար, ես դա անում եմ և շարունակելու եմ անել»,- գրում է նա X-ի իր էջում։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը երեքշաբթի օրը նաև հայտարարել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը իրականացնեն ցամաքային ներխուժում: Հայտարարությունը որևէ այլ հիմնավորող տեղեկատվություն չի ներառել։ Իրանում ապրում է մոտ 90 միլիոն մարդ։

Այս թիվը կրկնապատկում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ապրիլի 2-ին արված պնդումը, որը X-ում գրել էր, որ «երկրում ծավալված հզոր ազգային արշավը առաջ է մղել մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր ազգը»։

Ղալիբաֆը հավելել էր. «Դուք գալիս եք մեր տան հետևից.. դուք հանդիպելու եք ամբողջ ընտանիքի հետ»։

Հաղորդվում է, որ կառավարությունը նաև կոչ է արել թոշակի անցած զինվորներին հետաքրքրություն ցուցաբերել մարտական ​​գործողություններին մասնակցելու համար, իսկ «Բասիջը» սկսել իր շարքերում ընդունել 12 տարեկան երեխաների։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի