Իրանը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրներին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Թեհրանը շարունակում էր իր հակահարվածները: BBC-ն հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի մի շարք երկրների։

Սաուդյան Արաբիա. Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին մի քանի ժամերի ընթացքում ոչնչացրել է երկրի վրա արձակված 18 անօդաչու թռչող սարք: Սաուդյան Արաբիան նաև փակել է Ֆահդ թագավորի ճանապարհը՝ միակ ճանապարհը, որը այն կապում է Բահրեյնի հետ, այն բանից հետո, երբ Իրանը սպառնացել էր հարվածել արևելյան նահանգին, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային նավատորմը։  Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի միջև միակ ցամաքային ճանապարհը վերաբացվել է։

Բահրեյն. Իշխանությունները խնդրել են բնակիչներին գիշերը ապաստան գտնել մոտակա անվտանգ վայրում, քանի որ ակտիվացել են տագնապի ազդանշանները։

Արաբական Միացյալ Էմիրություններ.  Երկուշաբթի օրը ՊՆ-ն հայտարարել է, որ պատերազմի սկսվելուց ի վեր ԱՄԷ-ի վրա արձակվել է 519 բալիստիկ հրթիռ և 2210 անօդաչու թռչող սարք։

Իսրայել. Արտակարգ իրավիճակների ծառայությունները հրապարակել են Իսրայելի կենտրոնում իրանական բալիստիկ հրթիռի կողմից պատճառված վնասի կադրեր: Նրանք չեն նշել, թե արդյոք որևէ մեկը վիրավորվել է այդ կոնկրետ հարձակման ժամանակ, սակայն Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին օրվա ընթացքում 133 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Իրաք. Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում ամուսիններ են զոհվել: Kuna լրատվական գործակալությունը հայտնում է, որ դա Իրանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանք է։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի