Իսրայելի բանակը հայտարարել  է, որ հարվածել է Իրանի՝ բալիստիկ հրթիռների համար նյութեր արտադրող մի գործարանի

Լուրեր

26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատում է, որ երեկ Իրանում ռմբակոծվել է մեկ այլ նավթաքիմիական օբյեկտ՝ նշելով, որ այն «մնացած քիչ օբյեկտներից մեկն» է, որը բալիստիկ հրթիռների համար նյութեր է արտադրում։

Իրանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին, որ ավիահարվածները հասցվել են Շիրազի մոտ գտնվող Մարվդաշտ նավթաքիմիական համալիրին՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Ասալույեում գտնվող Իրանի ամենամեծ նավթաքիմիական օբյեկտի ռմբակոծությունից մի քանի ժամ անց։

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ այս վայրը «Իրանում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար անհրաժեշտ քիմիական բաղադրիչներ արտադրելու համար մնացած քիչ համալիրներից մեկն էր», Ասալույեի նավթաքիմիական օբյեկտին և Իրանի հարավում շաբաթավերջին հարվածներ հասցնելուց հետո։

Երեկ նաև Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել էր Իրանի բալիստիկ հրթիռային ուժերի օբյեկտին Իրանի հյուսիս-արևմուտքում, որտեղից, ըստ բանակի, տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։

«Հրթիռային հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ հրթիռային կայանքի զինվորներն ու հրամանատարները գործում էին այնտեղ՝ առաջխաղացման և Իսրայելի պետության և այլ երկրների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար», – ասվում է հայտարարության  մեջ։

Բացի այդ, ըստ տեղական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, Իրանի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել։

AFP-ի լրագրողը հաստատել է, որ քաղաքի հյուսիսից լսվել են մի շարք պայթյուններ։ Տեղական «Շարղ» թերթը հայտնում է, որ Իրանի մայրաքաղաքում լսվել է երեք պայթյուն։​​ IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ ՝  Խորամաբադի օդանավակայանը հարվածների է ենթարկվել։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի