Ըստ Թեհրանի՝ ԱՄՆ-Իսրայել հարվածներից ավերվել է Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

ԱՄՆ-Իսրայելի հարվածները «ամբողջությամբ ավերել են» Թեհրանում կենտրոնում գտնվող սինագոգը, հաղորդում են իրանական Mehr լրատվական գործակալությունը և «Շարղ» օրաթերթը, գրում է France 24-ը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ռաֆի-Նիա սինագոգն ամբողջությամբ ավերվել է այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակումների ժամանակ», – գրել է Շարղը։

Հուդայականությունը Իրանի պաշտոնական կրոններից մեկն է, և երկրում կա փոքր հրեական համայնք, չնայած նրա շատ անդամներ փախել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո։

Բացի այդ՝ երեքշաբթի առավոտյան Իսրայելի զինվորականները զգուշացրել են Իրանի բնակիչներին մի քանի ժամով խուսափել գնացքներից օգտվելուց։ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ ռազմական խոսնակ Ավիչայ Ադրային կոչ է արել բնակիչներին չօգտվել երկաթուղային տրանսպորտից մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ն։

«Գնացքներում կամ երկաթուղիների մոտ գտնվելը վտանգի է ենթարկում ձեր կյանքը», – զգուշացրել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին համատեղ հարձակում սկսեցին Իրանի վրա, որի հետևանքով մինչ օրս զոհվել է ավելի քան 1340 մարդ, այդ թվում՝ այն ժամանակվա գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

Իրանը հակադարձում է անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարվածներով, որոնք ուղղված են Իսրայելին, ինչպես նաև Հորդանանին, Իրաքին և Պարսից ծոցի երկրներին, որտեղ կան  ԱՄՆ ռազմական ակտիվներ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի