ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարում է նոր կորպորատիվ սոցիալական ծրագրի մասին, որով երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը կփոխհատուցվեն ընկերության սեփական միջոցներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։
ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։