Որքան է ծախսել «Լուսավոր Հայաստան»-ը․  Մարուքյանը կուսակցության ֆինանսավորմանը մասնակցություն չի ունեցել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2025 թվականին ծախսել է ավելի շատ, քան մուտքեր է ունեցել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունից Factor.am-ը տեղեկանում է, որ անցած տարի «Լուսավոր Հայաստան»-ը ծախսել է 4․1 մլն դրամ, որի մեծ մասը՝ 2․5 մլն-ը գույքի վարձակալության համար, 280 հազար՝ հարկերի գծով, մնացածը՝ բանկային և միջոցառումների կազմակերպման համար ծախսված գումարներ են։

Կուսակցության մուտքերը՝ 3․5 մլն դրամ, հիմնականում նվիրատվություններ են՝ 2․9 մլն դրամ, և անդամավճարներ՝ 605 հազար դրամ։

Ուշագրավ է, որ կուսակցության ֆինանսավորման հարցում դրա նախագահ Էդմոն Մարուքյանը որևէ մասնակցություն չի ունեցել։ «Լուսավոր Հայաստան»-ի նվիրատուները 7-ն են՝ Դավիթ Խաժակյան, Արարատ Ստեփանյան, Գրիգորի Դոխոյան, Իգոր Ավակյան, Կարեն Սիմոնյան, Աննա Բաբայան, Վարդուհի Քոլյան, իսկ անդամության համար վճարել են միայն Սարգիս Բեջանյանը, Գևորգ Գորգիսյանը, Գրիգորի Դոխոյանը, Նարեկ Հովհաննիսյան և Դավիթ Խաժակյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարագրել է միայն 1 գրասենյակ՝ Երևանի Բաղրամյան փողոցի սկզբնամասում։

Հիշեցնենք, որ պետությունից ֆինանսավորում ստացող կուսակցությունները՝ ՔՊ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Վերածնվող Հայաստան», «Հանրապետություն», ինչպես նաև 3 այլ կուսակցություններ՝ «Հայրենիք», ՀՀԿ և «Առաջ Աջակենտրոն», ներկայում աուդիտ են անցնում։ Վերջիններս, ըստ երևույթին, 25 մլն դրամը գերազանցող մուտքեր-ելքեր են ունեցել, որի պարագայում աուդիտը պարտադիր պահանջ է։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան»-ը 2025-ի տարեվերջին հայտարարեց 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Գայանե Խաչատրյան