Հայկ Սարգսյանի զինծառայության փոփոխությունների փաթեթը հանձնաժողովում մերժվեց

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական փաթեթը, որը նախատեսում էր զինծառայությունից խուսափելու քրեականացում, ծառայության տարիքային շեմի բարձրացում և գումարի դիմաց կարճաժամկետ ծառայության հնարավորություն, հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն՝ արժանանալով ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության քննադատությանը։

«Պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Քրեական օրենսգրքում:

Պատգամավորն անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների եւ դրանց դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության հետ իրականացրած համատեղ աշխատանքում առաջացած խնդիրների մասին:

Պատգամավորը զինվորների թվաքանակն ավելացնելու համար առաջարկում է ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, ինչն արդեն սահմանվել է 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, եւ հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:

Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձեւաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի եւ մի շարք դրույթների մասին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մտահոգիչ է համարել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացությունը, նշել, որ դեմ է օրենսդրական փաթեթին, այն պետք է վերանայվի:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը եւ առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:

Ի պատասխան Հայկ Սարգսյանի ներկայացրած մտահոգիչ վիճակագրական տվյալների՝ փոխնախարարը նշել է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:

Արման Սարգսյանի համոզմամբ նման կարգավորմամբ խնդիրը չի լուծվի, ընդամենը գումարով ազատվողների թիվը կավելանա եւ բյուջեում գումարը: «3000 մարդ, պայմանական, եթե օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը»,- նշել է փոխնախարարը:

Առաջին անգամ Հայկ Սարգսյանի կողմից այս նախաձեռնությունը ներկայացվել էր 2025 թվականի մայիսին, որից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական. ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, կատարվել է նաեւ փոփոխություն 404 որոշման մեջ եւ լավարկվում է օրենսդրությունը:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անընդունելի է համարել գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության հարցում, փաթեթը հակասում է Սահմանադրությանը: Նման կարգավորումը, ըստ պատգամավորի, նաեւ հասարակական պառակտման պատճառ է դառնալու:

Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը»,- ասված է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունում։