ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի ատոմակայանի մոտ հարվածները «պետք է դադարեցվեն»

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) երկուշաբթի օրը հաստատել է, որ ԱՄՆ-Իսրայելի ավիահարվածները տեղի են ունեցել Իրանի Բուշերի ատոմակայանի մոտակայքում, այդ թվում՝ կայանի պարագծից ընդամենը 75 մետր (250 ոտնաչափ) հեռավորության վրա։

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի վերահսկող մարմինը հայտարարել է, որ իր եզրակացությունը հիմնված է նոր արբանյակային պատկերների անկախ վերլուծության և կայանի մասին մանրամասն գիտելիքների վրա։ Ապրիլի 5-ի պատկերների  վերլուծությունը ցույց է տալիս, որ ատոմակայանը ինքնին չի վնասվել։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին կրկին զգուշացնում է, որ Իրանի միջուկային ատոմակայանի մոտակայքում շարունակական ռազմական գործունեությունը, որը գործող կայան է և ունի մեծ քանակությամբ միջուկային վառելիք, կարող է լուրջ ռադիոլոգիական վթարի պատճառ դառնալ՝ Իրանի և նրա սահմաններից դուրս մարդկանց և շրջակա միջավայրի համար վնասակար հետևանքներով։

Անկախ նախատեսված թիրախների բնույթից,   Գրոսսին ասում է, որ նման հարձակումները շատ իրական վտանգ են ներկայացնում միջուկային անվտանգության համար և պետք է դադարեցվեն: Նա կրկին կոչ է անում բոլոր կողմերին լիովին հարգել հակամարտության ժամանակ միջուկային անվտանգությունն ու պաշտպանվածությունն ապահովելու 7 անփոխարինելի հիմնասյուները: Ատոմային օբյեկտը և հարակից տարածքները երբեք չպետք է հարվածվեն:

Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շաբաթ օրը կայանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցներից մեկը և վնասվել է օժանդակ շենքը, չնայած կայանն ինքնին չի տուժել։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը  էլեկտրակայանի մոտ կրկնվող հարվածների դեմ գործողությունների ենթադրյալ անգործության համար։  Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին նշել է, որ ՄԱԿ-ի վերահսկիչ մարմնի անգործությունը «խրախուսում է ագրեսիան» և զգուշացրել է, որ նման հարձակումները կարող են ռադիոակտիվ նյութի արտանետում առաջացնել մթնոլորտ։

Նման իրադարձությունը կարող է «անդառնալի հետևանքներ» ունենալ մարդկանց, շրջակա միջավայրի և հարևան երկրների համար, ասել է նա։

Էսլամին հարձակումները որակել է որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և քննադատել այն, անվանել Գրոսիի և  ՄԱԳԱՏԷ-ի  կողմից «վճռական գործողությունների բացակայություն»` ասելով, որ միայն մտահոգության արտահայտությունները բավարար չեն։

Բուշերի ատոմակայանը, որը Իրանի միակ ատոմակայանն է, գտնվում է Թեհրանից մոտ 760 կիլոմետր (470 մղոն) հարավ՝ Պարսից ծոցի ափին, Քուվեյթի ուղիղ դիմաց և Խարգ կղզուց ոչ հեռու, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է գրավել։

Ատոմակայանի ռուսական ռեակտորը էլեկտրաէներգիա է արտադրում 2011 թվականից։ Ըստ տեղեկությունների՝ Ռուսաստանի պետական ​​միջուկային ընկերությունը՝ «Ռոսատոմը», այս վայրում կառուցում է երկրորդ ռեակտորը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի