Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել «Ռեալի» մարզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ներկա է եղել Մադրիդի «Ռեալի» մարզմանը։
Անվանի մարտիկը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել «Արքայական ակումբի» մարզաբազայից։ Նա նաև լուսանկարվել է ֆուտբոլիստների հետ։
«Ռեալը» պատրաստվում է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղին, որը կկայանա ապրիլի 7-ին։
Խաբիբ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 հանդիպում ու տարել նույնքան հաղթանակ։ Ռուսաստանցի մարտիկը կարիերան ավարտել է 2020 թվականին։