Իրանն ու ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու և անհապաղ հրադադարի ծրագիրը. Reuters

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Իրանը և  ԱՄՆ-ն ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել այսօր և վերաբացել Հորմուզի նեղուցը․ հայտնել է առաջարկներին ծանոթ աղբյուրը Reuters-ին։

Աղբյուրը նշում է, որ Պակիստանը մշակել և գիշերը Իրանի և ԱՄՆ-ի հետ փոխանակել է ռազմական գործողությունները դադարեցնելու շրջանակ, որն ուրվագծում է երկաստիճան մոտեցում՝ անհապաղ հրադադարով, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր։

«Բոլոր տարրերը պետք է համաձայնեցվեն այսօր», – ասում է աղբյուրը՝ հավելելով, որ նախնական փոխըմբռնումը կկառուցվի որպես փոխըմբռնման հուշագիր։ Այն էլեկտրոնային եղանակով կավարտվի Պակիստանի միջոցով, որը բանակցությունների միակ հաղորդակցման ուղին է։

Axios-ը առաջինն էր  հաղորդել, որ Միացյալ Նահանգները, Իրանը և տարածաշրջանային միջնորդները քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարը՝ որպես երկփուլ համաձայնագրի մաս, որը կարող է հանգեցնել պատերազմի մշտական ​​դադարեցման, հղում անելով ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանային աղբյուրներին։

Աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Պակիստանի բանակի գլխավոր մարշալ Ասիմ Մունիրը «ամբողջ գիշեր» կապի մեջ է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Առաջարկի համաձայն՝ հրադադարը ուժի մեջ կմտնի անմիջապես, որի արդյունքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը՝ 15-20 օր ժամանակ տալով ավելի լայն համաձայնագիր կնքելու համար։ Գործարքը, որը նախնական անվանումով կոչվում է «Իսլամաբադի համաձայնագիր», կներառի նեղուցի տարածաշրջանային շրջանակ, իսկ վերջնական անձնական բանակցությունները կանցկացվեն Իսլամաբադում։

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների կողմից անհապաղ արձագանք դեռևս չկա։ Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին հրաժարվել է մեկնաբանություն տալ։

Աղբյուրը նշում է, որ վերջնական համաձայնագիրը, ինչպես սպասվում է, կներառի Իրանի պարտավորությունները՝ չստեղծել միջուկային զենք՝ պատժամիջոցների մեղմացման և սառեցված ակտիվների ազատման դիմաց։

Երկու պակիստանյան աղբյուրներ նշում են, որ Իրանը դեռևս պարտավորություններ չի ստանձնել՝ չնայած քաղաքացիական և ռազմական ակտիվացմանը։

Բացի այդ՝  իրանցի պաշտոնյան Reuters-ին  հայտնել է, որ Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը ժամանակավոր հրադադարի շրջանակներում և չի ընդունի որևէ ժամկետ առաջարկը վերանայելու համար։

Հրադադարի ծրագրի մասին հաղորդագրությունները տարածվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  Իրանին նոր ժամկետ տվեց նեղուցը վերաբացելու համար։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի