Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Ես ամերիկյան բանակցային պատվիրակությանը հրավիրել եմ Կիև»։ Այս մասին հայտարարել է   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա ասել է, որ պատվիրակությունը կանի ամեն ինչ՝ հաշվի առնելով Իրանի հետ շարունակվող պատերազմը, որպեսզի գա Ուկրաինայի մայրաքաղաք։

«Սա տեխնիկական խմբի մակարդակով եռակողմ հանդիպման այլընտրանքային տարբերակ է։ Ամերիկյան խումբը կարող է գալ մեզ մոտ, ապա մեկնել Մոսկվա։ Եթե մենք երեքով չկարողանանք հանդիպել, եկեք այսպես անենք», – նշում է  Զելենսկին։

Նա հավելում է, որ Ուկրաինան աշխատում է Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթի վրա: «Պետք է լինի հստակ պատասխան նրան, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի արձագանքը Ռուսաստանի նոր ագրեսիայի դեպքում», – ասել է  Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նաև լրագրողներին ասել է, որ խնդրել է ամերիկացիներին ռուսներին փոխանցել Զատկի օրը հրադադարի առաջարկ: Զելենսկին նշել է, որ վստահ չէ, թե արդյոք այս ուղերձը կհաջողվի փոխանցել Մոսկվային:

Զելենսկին նաև հայտարարել է, որ ռազմաճակատում իրավիճակը լավագույնն է Ուկրաինայի համար վերջին 10 ամսվա ընթացքում։ «Ես իմացել եմ [բրիտանական արտաքին հետախուզության] MI6-ի տեսակետը մեր ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ, այն է, որ այն ներկայումս լավագույնն է Ուկրաինայի համար վերջին 10 ամիսների ընթացքում։ Սա նրանց եզրակացությունն է, և մեր բոլոր գործընկերները տեսնում են դա», – ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ հետախուզությունը կանխատեսում է, որ ռուսական զորքերը հարվածներ կհասցնեն  լոգիստիկային, երկաթուղիներին և ջրամատակարարմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի