Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը

Լուրեր

15.05.2026 | 20:43
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
Բոլորը

6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կառավարությունը բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր է պատրաստել։ Նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այն հնարավորություն կտա բազմազավակ ընտանիքներին պետության աջակցությամբ՝ 100 տոկոս սուբսիդավորմամբ ձեռք բերել բնակարան կամ կառուցել իրենց սեփական տունը։ Ընդունվելու դեպքում կարգավորումն ուժի մեջ կմտցնի 2027 թվականի հունվարի 1-ին։

Ինչ է առաջարկվում 

Ներկայում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվն, ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության, կազմում է 643, որից 390-ը ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝  առաջարկվում է ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքին յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրել 4 մլն դրամ՝ հիփոթեքային վարկավորմամբ անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու համար։ 

Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրին, ապա այս դեպքում ընտանիքին կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ ուղղություններով՝ 

1) անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ համապատասխան հողամասի ձեռքբերում,

2) կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերում։ 

Հաշվի առնելով նախագծով առաջարկվող ընտանիքների սեռատարիքային կազմն ու առանձնահատկությունները, առաջարկվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն բնակմակերես սահմանել 10 քմ, միաժամանակ հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի շուկայի մշտադիտարկման և գործարքների տվյալների հիման վրա ձևավորված տվյալները․ 2025 թվականին մարզերում անշարժ գույքի միջին շուկայական գները տատանվում են 1 քմ արժեքը 150,000 – 450,000 դրամի միջակայքում։ 

Ըստ այդմ, միջինում 300,000 դրամ արժեքի դեպքում 6 անչափահաս երեխա ունեցող ընտանիքի համար նվազագույն բնակմակերեսը պետք է լինի 80 քմ (ներառյալ ծնողները), ուստի այդ ընտանիքին պետք է հատկացվի 24 մլն դրամ, ինչը 6 երեխաների դեպքում կազմում է յուրաքանչյուրի հաշվով 4 մլն դրամ։

Ներկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով երեխա ունեցող ընտանիքների համար իրականացվում է ընդամենը մեկ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր՝ 2020 թվականի մայիսի 14-ին ՀՀ կառավարության N 968-Լ որոշմամբ հաստատված՝ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2026 թվականների ծրագիրը»։ Սակայն ծրագրի շրջանակում պետական աջակցությունը միանվագ է, որի չափը կազմում է 500 հզր դրամից մինչև 3 մլն դրամ, իսկ հիփոթեքային վարկի մարումներն իրականացվում են շահառուների կողմից։

Ինչպես կբաշխվի բյուջեն

Նախագծի ընդունման կապակցությամբ առաջիկա 10 տարիների համար պետական բյուջեից կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ։ Սա այն դեպքում եթե բոլոր ընտանիքները դիմեն ծրագրին և նրանց 50 տոկոսը նախապատվությունը տա գյուղական բնակավայրերին, այդ թվում՝

  • 16,770,582,270 դրամը 6 երեխա ունեցող 390 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (30 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 7,174,082,487 դրամը 7 երեխա ունեցող 143 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (35 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 4,357,484,624 դրամը 8 երեխա ունեցող 76 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (40 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 1,677,058,240 դրամը 9 երեխա ունեցող 26 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (45 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 358,345,775 դրամը 10 երեխա ունեցող 5 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (50 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 157,672,142 դրամը 11 երեխա ունեցող 2 ընտանիքի հիփոթեքային վարկերի մարման համար (55 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ), 
  • 86,002,986 դրամը 12 երեխա ունեցող 1 ընտանիքի հիփոթեքային վարկի մարման համար (60 մլն դրամ, 13 % տոկոսադրույք, անուիտետային մարման եղանակով 10 տարի մարման ժամկետ)։

Ծրագրի իրականացման ընթացակարգը

Դիմումը ներկայացվում է առցանց`

  • մինչև 2028թ. հուլիսի 1-ը՝ նշելով անձնական տվյալներ, ընտանիքի կազմ, կապի միջոցներ և աջակցության ձևը։ 
  • 10 աշխատանքային օրվա ընթացքում համակարգը ավտոմատ ստուգում է տվյալները և որոշում՝ դիմողը շահառու է, թե ոչ։ 
  • Շահառու լինելու դեպքում տրամադրվում է էլեկտրոնային հավաստագիր, իսկ մերժման դեպքում՝ ուղարկվում է հիմնավորում։ 

Մերժման հիմնական պատճառներն են՝

  • ՀՀ քաղաքացի չլինելը 
  • Տվյալների անհամապատասխանություն 
  • Այլ բնակարանային ծրագրերի շահառու լինելը 
  • Եկամտի շեմը գերազանցելը (ավելի քան 10 մլն դրամ) կամ հայտարարագիր չներկայացնելը

Դիմումը կմերժվի նաև այն դեպքում, երբ դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր։ 

Եթե աջակցությունը ավելի մեծ է, քան վարկը, մնացորդը շահառուն կարող է օգտագործել՝ կահույքի վերանորոգման կամ տեխնիկայի ձեռքբերման համար։ 

Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ, ընդ որում՝ այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։

Անի Թամրազյան