Ռուսական զորքերը Խերսոնում ԱԹՍ-ով հարվածել են միկրոավտոբուսի. վիրավորվել է յոթ մարդ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռուսական զորքերը սպրիլի 3-ի առավոտյան  անօդաչու թռչող սարքով հարվածել են միկրոավտոբուսին Խերսոնի Դնեպրովսկի շրջանում, վիրավորվել է յոթ մարդ։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի մամուլի ծառայությունը, գրում է Current time-ը։

51-ամյա վարորդը գտնվում է ծանր վիճակում։ Նա ստացել է ուղեղի ցնցում, գլխի փակ վնասվածք, ոտքի և որովայնի վերքեր։

68, 50, 43 և 19 տարեկան կանայք, ինչպես նաև 71 և 63 տարեկան տղամարդիկ հոսպիտալացվել են միջին ծանրության վնասվածքներով։ Նրանք ստացել են գլխի փակ վնասվածքներ, սալջարդներ և բազմակի բեկորային վերքեր։

Ապրիլի 3-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Խարկովի վրա, վիրավորելով հինգ մարդու, ըստ Խարկովի մարզային ոստիկանության։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ չորս բալիստիկ հրթիռ է ընկել Կիևսկի շրջանի վրա՝ վնասելով մի քանի բազմահարկ շենք։

Կիևի շրջանում վնասվել է մասնավոր տուն․ 27-ամյա մի կին նորածնի հետ դիմել է բժշկական օգնության սուր սթրեսային ռեակցիայի պատճառով: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Խարկովի Օսնովյանսկի շրջանում վնասվել է գրասենյակային շենք:

Չեռնիգովի մարզի Սեմենովկա քաղաքում ռուսական հարձակման հետևանքով հրդեհվել է հինգհարկանի բնակելի շենքի պատշգամբը, իսկ Չեռնիգովի շրջանում՝ կոմունալ ծառայությունների շենքը, հայտնում է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Ռուսական ուժերը նաև չորս ավիառումբ են նետել Սումիի մարզի Շոստկա քաղաքի վրա, որի հետևանքով զոհվել է 59-ամյա մի կին և վիրավորվել նրա հարազատները։

Վնասվել են մասնավոր բնակելի տներ և բազմահարկ շենք։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Ռուսաստանը այսօր առավոտից հարձակվում է Սումիի վրա։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնին, վիրավորել է երկու մարդ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի