Իրանը Մերձավոր Արևելքում տարբեր թիրախների է հարվածել, Թեհրանում պայթյուններ են լսվել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ուրբաթ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և Պարսից ծոցի որոշ երկրների ուղղությամբ, իսկ Թեհրանի և Սպահան քաղաքի շրջակայքում պայթյուններ են հնչել, գրում է DW-ն։ Պատերազմը շարունակվում է արդեն վեց շաբաթ և ավարտվելու նշաններ չի ցույց տալիս, ընդգծում է լրատվամիջոցը։ Իսրայելը, Բահրեյնը և Քուվեյթը նախազգուշացումներ են տվել Իրանից հրթիռային արձակումների մասին։

Հայտարարության մեջ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ «հայտնաբերել են Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռներ», հավելելով, որ իրենց հակաօդային պաշտպանությունը գործում է հրթիռները չեզոքացնելու ուղղությամբ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

AFP լրատվական գործակալությունը, հղում անելով Իսրայելի Մագեն Դավիդ Ադոմի արտակարգ իրավիճակների ծառայությանը, հայտնել է, որ հրթիռը չի խոցվել Իսրայելի ՀՕՊ համակարգերի կողմից և հարվածել է կենտրոնական Իսրայելին՝ վնասելով տներ, ճանապարհներ և  մեքենաներ։ Թել Ավիվի երկաթուղային կայարանը վնասվել է բեկորներից։

Իրանական IRIB հեռուստաալիքը տարածել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը, որում ասվում է, որ Թել Ավիվի և Էյլաթ նավահանգստային քաղաքի տարածքները թիրախավորվել են հեռահար հրթիռներով։

Քուվեյթի պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել երկրի ազգային նավթային ընկերությանը պատկանող վերամշակման գործարանում։

«Քուվեյթի նավթային կորպորացիան (KPC) KUNA-ին հայտնել է, որ Մինա ալ-Ահմադիի նավթավերամշակման գործարանը այսօր վաղ առավոտյան թիրախավորվել է անօդաչու թռչող սարքով, ինչիհետևանքով հրդեհներ են բռնկվել մի քանի օպերատիվ ստորաբաժանումներում», – հաղորդել է KUNA-ն՝ հավելելով, որ հրդեհները մարելու համար արտակարգ գործողություններ են իրականացվում։

Միևնույն ժամանակ, AP լրատվական գործակալությունը, հղում անելով ակտիվիստներին, հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իրանի մայրաքաղաք Թեհրանի և Սպահանի շրջակայքում։

Հարվածների արդյունքում տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի