Ուլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մոսկվա-Չելյաբինսկ թիվ 302 ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից Ուլյանովսկի մարզի Չերդակլինսկի շրջանում, հաղորդում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունը, գրում է Current time-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 6:26-ին՝ Բրյանդինո կայարանի մոտակայքում։ Mash Telegram ալիքը հաղորդում է, որ գնացքում եղել է 415 մարդ։ 112 ալիքի տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Նախնական տվյալներով՝ 20 մարդ ստացել է կապտուկներ և ևս երկուը` կոտրվածք։Այս մասին  հայտնել է Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը։

Հաղորդվում է, որ գնացքում Չելյաբինսկի մարզի 157 բնակիչ է եղել, այդ թվում՝ 65 երեխա։

Միջադեպի հետևանքով լուրջ վնասվածքներով մարդիկ չկան։Այս մասին  հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ուլյանովսկի մարզի նահանգապետի մամուլի ծառայությանը։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական գնացքներ՝ վթարի հետևանքները վերացնելու համար։ Վթարի պատճառը պարզվում է։

Նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել նաև շտապօգնության խմբեր։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի