ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է քննարկել քվեարկության դնել Բահրեյնի կողմից առաջարկված բանաձևը, որով նախատեսվում է պետություններին թույլատրել կիրառել բացառապես պաշտպանական, ոչ թե հարձակողական միջոցներ՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

Բանաձևը, որն աջակցություն է ստացել Պարսից ծոցի վեց երկրների և Հորդանանի կողմից, ներկայացվում է այն պայմաններում, երբ աշխարհի տարբեր երկրներ արդեն զգում են նավթի հոսքի խափանման հետևանքները։ Նեղուցով սովորաբար իրականացվում է համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդի փոխադրումը։

Associated Press-ը հաղորդում է, որ բանաձևի վերջնական նախագիծը, որը գործակալությանը հասանելի է դարձել, էականորեն մեղմացվել է նախորդ տարբերակների համեմատ։

Նախորդ նախագծերով նախատեսվում էր պետություններին թույլատրել «կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ՄԱԿ-ի ձևակերպում, որը ներառում է նաև հնարավոր ռազմական գործողություններ՝ ապահովելու անցումը և կանխելու միջազգային նավագնացությանը խոչընդոտելու փորձերը։

Մինչդեռ վերջնական տարբերակով պետություններին թույլատրվում է «կիրառել բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները, որոնք համաչափ են Հորմուզի նեղուցում և հարակից ջրերում ստեղծված իրավիճակին»՝ ապահովելու անցումը և զսպելու միջազգային նավագնացությանը խոչընդոտելու փորձերը՝ «առնվազն վեց ամսվա ընթացքում»։

15 անդամից բաղկացած Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական ​​անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք բոլորն էլ իրավունք ունեն վետոյի կամ բանաձևի  արգելափակման։

Ռուսաստանն ու Չինաստանը կտրականապես դեմ էին արտահայտվել նախորդ նախագծերին, որոնք թույլատրում էին հնարավոր հարձակողական գործողություններ։

 

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի