Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է գլխավոր դատախազի պաշտոնից: Այս մասին  հայտնել են՝ CNN-ը, Fox News-ը, The New York Times-ը և այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով աղբյուրներին: Աղբյուրների համաձայն՝ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը պաշտոնակատար է նշանակվել, գրում է Meduza-ն:

Թրամփը Բոնդիի հետ հանդիպել է ապրիլի 1-ի երեկոյան: Fox News-ի տվյալներով՝ նրանց հանդիպումը տեղի է ունեցել Օվալաձև աշխատասենյակում, նախքան Թրամփի՝ Իրանի  պատերազմի վերաբերյալ ազգին ուղղված ելույթը: Հանդիպման ընթացքում Բոնդին իմացել է իր հրաժարականի մասին։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ երբ Թրամփը սկսել է իր ելույթը ամերիկացի ժողովրդին, Բոնդին «արդեն կորցրել էր իր աշխատանքը և վերադառնում էր Ֆլորիդա»։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը ենթադրել է, որ Բոնդին կարող է նշանակվել դատավոր Արդարադատության նախարարությունից հեռանալուց հետո։

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ազատել է Բոնդիին։ «Մենք սիրում ենք Փեմին, և նա կտեղափոխվի մասնավոր հատվածում խիստ անհրաժեշտ և կարևոր նոր պաշտոնի, որի մասին կհայտարարվի մոտ ապագայում», – գրել է նա Truth Social-ում։

Բոնդին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2025 թվականի փետրվարի 5-ից։ Նախկինում նա Ֆլորիդայի գլխավոր դատախազն էր  2011-ից 2019 թվականներին։ 2019 թվականին, իշխանության չարաշահման համար Թրամփի առաջին իմպիչմենտի ժամանակ, Բոնդին նրա փաստաբաններից մեկն էր։

Ինչպես նշում է AFP-ն, Թրամփի կողմնակիցները դժգոհ էին Արդարադատության նախարարության կողմից Ջեֆրի Էփշտեյնի գործի նյութերի հրապարակման հարցում Փեմ Բոնդիի ղեկավարության ներքո գործելակերպից։ Այս գործը և դրան առնչվող նյութերը, ինչպես նշում է գործակալությունը, եղել և մնում են քաղաքական խնդիր Թրամփի համար։

Բացի այդ, ինչպես նշում են Վաշինգտոնում բնակվող լրագրողները, Բոնդին, Թրամփի թիմի մյուս անդամների կարծիքով, բավարար չափով ջանք չի թափել Թրամփի հակառակորդների, մասնավորապես՝ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիի և Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի նկատմամբ քրեական հետապնդումների հարցում։ New York Times -ը գրում էր, որ Թրամփը վաղուց էր մտածում Բոնդիին աշխատանքից ազատելու մասին: NYT-ի տվյալներով՝ Թրամփը կարող է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տնօրեն Լի Զելդինին նշանակել գլխավոր դատախազ:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի