Հայ գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները ՀՀ-ի հետ. Օվերչուկ

Լուրեր

26.10.2026 | 09:52
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ԵՏՄ շրջանակներում, հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ իրենց բարեկամության մասին և հաստատում են իրենց հավատարմությունը ԵՏՄ-ին: Մեր կողմից քննարկումներն անկեղծ են և միշտ հարգալից: Միևնույն ժամանակ, համեմատելով նրանց խոսքերը գործողությունների հետ, գալիս ենք այն  եզրակացության, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերություններն այդ երկրի հետ:

ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել  Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, իր լիազորությունների շրջանակում, մտահոգում են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագա հեռանկարները։ Կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարության, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ընկալման և Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականության ֆոնին առաջանում են լուրջ հարցեր դրանց ապագայի վերաբերյալ։

«Ի տարբերություն արևմտամետների, որոնք կոչ են անում Հայաստանին սահմանափակել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք չենք խոչընդոտում Հայաստանի առևտրատնտեսական կապերի զարգացմանը այլ երկրների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի։ Չկա որևէ վատ բան այն բանում, որ նրանք ցանկանում են ընդլայնել իրենց արտահանման շուկաները։ Կկարողանա՞ն արդյոք դա իրականացնել, թե ոչ՝ դա կպարզեն իրենց փորձով։ Մարդիկ միշտ երազում են ավելի լավ կյանքի մասին, իսկ մենք առայժմ հետևում ենք, թե ինչպես են նրանց գայթակղում։ Պետք է արձանագրել, որ դա առայժմ աշխատում է։ Այլապես չէին ընդունվի, գուցե նաև արտաքինից տպավորիչ, կարճաժամկետ օգուտներ ապահովող, սակայն իրականությունից կտրված որոշումներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում ակնհայտ նյութական վնաս կհասցնեն այդ երկրին։ Հայաստանի ժողովրդի հետ մեր սերտ հարաբերությունների պատճառով մենք չենք կարող չխոսել այդ մասին բացահայտ»,-նշում է Օվերչուկը:

Նա ընդգծել է, որ իրական աշխարհում հայ գործարարները շահույթ են ստանում ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներում։ 2015 թվականին՝ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության տարում, Հայաստանի արտահանումը ԵՄ ավելի քան 1.2 անգամ գերազանցում էր արտահանումը ԵԱՏՄ։ Հետագա դինամիկան ցույց է տալիս, որ 10 տարվա ընթացքում Հայաստանի արտահանումը ԵՄ աճել է 1.53 անգամ, ԱՄՆ՝ 2.2 անգամ, իսկ ԵԱՏՄ՝ 12.5 անգամ։ Այս թվերը ցույց են տալիս Հայաստանի առևտրային գործընկերների իրական հետաքրքրվածության մակարդակը՝ գնելու նրա արտադրողների արտադրանքը։

Ըստ նրա՝ Մոսկվան չի կարող անտեսել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման և երկրում ատոմային էներգիայի ապագայի շուրջ զարգացումները։

«Էլեկտրաէներգետիկ ընկերության բռնագրավման պատճառների վերաբերյալ հարցերին մեզ պատասխանել են, որ Հայաստանում մարդիկ դժգոհ էին դրա ծառայությունների ցածր մակարդակից։ Դա այդպես է, թե ոչ՝ Հայաստանի ներքին գործն է։ Ինչպիսին էլ լինի այս իրադարձությունների ենթատեքստը և ով էլ լինի այդ ռուս ներդրողը, սեփականության իրավունքը առաջնային է և հանդիսանում է ցանկացած հարաբերության հիմքը։ Մասնավոր սեփականության բռնագրավումը պետության կողմից Հայաստանը չի դարձնում ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողների համար։ Անկախ ազգային պատկանելությունից՝ ներդրողները կհասկանան, որ եթե դա մեկ անգամ տեղի է ունեցել մեկի նկատմամբ, ապա երաշխիք չկա, որ չի կրկնվի մյուսների դեպքում։ Այն փաստը, որ հենց ընկերությունն էլ ռուսական չէր, միայն ուժեղացնում է նրանց մտահոգությունները։ Համապատասխանաբար, երկրի ներդրումային ռիսկերը կգնահատվեն ավելի բարձր, Հայաստանի ակտիվների արժեքը կգնահատվի ավելի ցածր, քան կարող էր լինել, իսկ գործարարների ձգտումը՝ հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն շահույթ ստանալու՝ ավելի մեծ։ Սա շուկայական տնտեսության տրամաբանությունն է։ Վերջիվերջո, դրանք հայկական գործարարների և սպառողների ներքին խնդիրներն են»,- ասել է Օվերչուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի