Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Լուրեր

26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պորտուգալացի հանրահայտ գործակալ Պաուլու Բարբոզան պատմել է, թե ինչու պորտուգալական «Պորտուն» ձեռք չի բերել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև հաստատել է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի ավագի ծառայություններով։

«Կան ակումբներ, որոնք խուսափում են խնդիրներից և չեն ցանկանում գործարքի մեջ մտնել ռուսական թիմերի հետ։ Օրինակ՝ «Պորտուն» ու «Բենֆիկան»։ «Պորտուն» հետաքրքրված էր Սպերցյանով, սակայն կարծում եմ, որ «Կրասնոդարի» պահանջած գումարը շատ մեծ էր այդ ակումբի համար։ Իսկ ահա «Բարսելոնայի» հետ գործարքը քննարկվում էր, այդ լուրերը համապատասխանում են իրականությանը։ Ի դեպ, եթե «Պորտուն» չեմպիոն դառնա այս մրցաշրջանում, ակումբը կունենա այլ բյուջե ու հնարավորություններ»,- գործակալի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ․ հունիսի 30-ը։ Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։