Պատերազմի չվերսկսման «վունդեր-զենք» չկա. ռուսաստանցի և հայ փորձագետները՝ կործանիչ ավիավիացիայի գնման գործարքի, արժեքի ու այլ մանրամասների մասին

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Ադրբեջանը տարիներ առաջ մի քանի անգամ Ռուսաստանից փորձել է կործանիչ ավիացիա գնել, բայց մերժվել է:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ռեգնում» գործակալության ռազմական մեկնաբան, ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի «Ռազմատեխնիկական համագործակցություն» բաժնի  գլխավոր խմբագիր Լեոնիդ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գործընկերներին Ռուսաստանն իր Су-30СМ ռազմական մեկ «դատարկ» կործանիչը՝ առանց ռազմամթերքի ու ենթակառուցվածքային այլ տարրերի, տրամադրում է  շուրջ 22 մլն, իսկ «փաթեթով»՝ շուրջ 30 մլն դոլարով:

Հետևաբար՝ նույն գինը պետք է գործի նաև ՀԱՊԿ անդամ Հայաստանի պարագայում: Սա, Լեոնիդ Ներսիսյանի տեղեկացմամբ, արտոնյալ գին է, քանի որ, օրինակ, Հնդկաստանը նույն սպառազինությունը ՌԴ-ից ձեռք է բերում մեկ ինքնաթիռի համար 80 միլիոն դոլարով:

Հիշեցնենք, որ չնայած դե ֆակտո մեկնարկած նախընտրական շրջանին՝ շարունակում է թեժ մնալ Հայաստանի կողմից ռուսական Су-30СМ ռազմական կործանիչների ձեռքբերման թեման՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի այն  հայտարարությունից հետո, թե Հայաստանի օդուժի համար նոր կործանիչների ընտրությունն արվել է: Տոնոյանը, հիշեցնենք, չհերքելով, որ քննարկվել է ռուսական երկու Су-30СМ և շվեդական JAS-39 Gripen-ի տարբերակները, նախ ասաց, որ առաջարկները գնի ու որակի տեսանկյունից ուսումնասիրվում են, ապա գրեթե չհերքեց, որ կանգ են առել ռուսական սպառազինության վրա՝ ասելով. «Հնարավոր է, որ Су-30-ների մասին է»:

Եվ եթե նկատի ունենանք, որ ռուսական լրատվամիջոցներում հնարավոր գործարքի վերաբերյալ տեղեկություններում խոսվում է մեկ էսկադրիլիայի մասին (էսկադրիլիան բաղկացած է 8-12 ինքնաթիռից), ապա, ըստ ռազմական փորձագետի, խոսքը կարող է լինել 240-340 միլիոն ընդհանուր արժողությամբ գործարքի մասին, որի մարման սխեմաները  կարող են լինել ամենատարբեր՝ ապառիկից մինչև վարձակալություն:

Փորձագետը հատուկ ընդգծեց, որ Су-30СМ  ռազմական կործանիչների ձեռքբերումը ռուսական 100 մլն լրացուցիչ վարկի շրջանակում չէ:

Լեոնիդ Ներսիսյանի խոսքով՝ ՌԴ-ում ևս պաշտոնապես  չի մեկնաբանվում՝ գործարքը կայացե՞լ է, թե՞ ոչ, բայց, ըստ նրա, ամռան դրությամբ պարզ էր, որ բանակցություններն առաջընթացի փուլում են, և գործարքի կնքմանը «5 րոպե է մնացել»: Ուստի ռազմական փորձագետը միանգամայն հնարավոր է համարում, որ ինչ-որ բան արդեն իսկ ստորագրված է: Այսուհանդերձ,եթե անգամ ելնենք այն հանգամանքից, որ պայմանագիրն արդեն  ստորագրված է, ապա այս սպառազինության մուտքը Հայաստան, ըստ Լեոնիդ Ներսիսյանի,  1.5-2 տարուց շուտ հազիվ թե լինի։

«Պետք է լրացնել անձնակազմը, պատրաստել, Հայաստանում համապատասխան ենթակառուցվածքներ ներդնել: Այսինքն՝ սա տևական և աշխատատար պրոցես է»,- ասում է ռազմական փորձագետն ու ավելացնում, որ Հայաստանում կործանիչ ավիացիայի կիրառման փորձ չկա: Անհրաժեշտ թվով համապատասխան օդաչուներ չկան, մատակարարումներն էլ, ըստ Ներսիսյանի, լինելու են փուլային. հնարավոր է՝ սկզբում 4-6 ինքնաթիռ, հետագայում՝ ևս այդքան:

Հիշեցնենք նաև, որ նոր սերնդի ռազմական ավիացիայի ձեռբերմանը կտրուկ և շատ անսպասելի դեմ էր արտահայտվել ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ Արթուր Աղաբեկյանը՝ հայտարարելով, որ իր պարտքն է բարձրաձայնել, որ Հայաստանի ռազմական թատերաբեմում կործանիչ ավիացիան ինչպես անելիք չուներ երեկ, այնպես էլ այսօր չունի:

Առավել ևս, ըստ Աղաբեկյանի, բարձր տեխնոլոգիաների արագ զարգացման այս դարաշրջանում դրա կիրառումը գրեթե անհնար է դառնալու: Ընդ որում, նա ընդգծել էր, որ ՌԴ-ում ևս այդ կարծիքին են։

Անդրադառնալով Արթուր Աղաբեկյանի  այս պնդմանը՝ Լեոնիդ Ներսիսյանն ասաց, որ այս մոտեցումը հատուկ է հին սերնդի քաղաքական գործիչներին ու զինվորականներին։

«Այո՛, որոշ՝ առավել պահպանողական շրջանակների մոտ նման կարծիք կա, բայց, անկեղծ ասած, փաստարկները, որ բերվում են, ոչ միշտ են օբյեկտիվ։ Օրինակ՝ որ Հայաստանում փոքր՝ չափազանց սահմանափակ օդային տարածք կա, և ինքնաթիռն անգամ չի հասցնի  նորմալ  «բացվել»՝ շրջադարձ կատարել և նման այլ բաներ։ Ասեմ, որ «Էրեբունի» ռուսական բազայում կան 18 ՄԻԳ-29-եր, և անգամ դրանց հետ ինչ-որ հատուկ խնդիրներ չեն առաջանում։ Մինչդեռ Су-30СМ ռազմական կործանիչները շատ ավելի մանևրելու ունակ ինքնաթիռներ են, քան ՄԻԳ-29-երը, այնպես որ՝ հաստատ կկարողանան նորմալ շրջադարձ կատարել: Ինչ վերաբերում է ՀՕՊ համակարգի մասով ասվածին, ապա այս ինքնաթիռները նախ հակառակորդի ՀՕՊ համակարգի ճնշման համար նախատեսված սպառազինություն են կրում, ըստ որում՝ մեծ՝ 200 կմ տարածությունների վրա, և սրանք հրթիռներ են, որոնք ուղղվում են դեպի հակառակորդի ռադիոտեղորոշիչ կայան»,- ասում է փորձագետը։

Շարունակելով՝ նա թվարկեց Су-30СМ  ռազմական կործանիչի առավելությունները. այն  գերճշգրիտ սպառազինություն է, որը կարելի է օգտագործել 200 կմ տրամագծով՝ հակառակորդի կայուն թիրախների վրա. օրինակ՝ այնպիսի թևավոր հրթիռներ, ինչպիսիք են х-59-երը։ Սրանք, ըստ փորձագետի, համակարգեր են, որոնք թույլ են տալիս թե՛ պայքարել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի դեմ, թե՛, շատ դեպքերում, ուղղակի անտեսել այն։ Կործանիչները կարող են շատ օգտակար լինել հակառակորդի խոշոր թռչող օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման առումով ևս:

Հարցին, թե Ադրբեջանն այս սպառազինությանը համարժեք զինատեսակներ ունի՞, Լեոնիդ Ներսիսյանը, ըստ էության, բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանն ունի խիստ հնացած ու չարդիականացված, խորհրդային շրջանի կործանիչ ավիացիա՝ ՄԻԳ-29-եր, որոնք զուրկ են Су-30СМ-երի շատ ու շատ հնարավորություններից: Սրանք, ըստ փորձագետի, ունակ չեն արդյունավետ խոցել վերգետնյա թիրախները, առավել թույլ են որպես կործանիչներ, դրանցում կիրառվում է բավական հնացած էլեկտրոնիկա: Մի խոսքով՝ բոլոր չափանիշներով հաղթում են Су-30СМ-երը։

Նոր սերնդի կործանիչ ավիացիայի ձեռբերումն արդյո՞ք կարող է պատերազմի չվերսկսման երաշխիք լինել․ այս  հարցին էլ Լեոնիդ Ներսիսյանը բացասական պատասխան տվեց: Ըստ նրա՝ չկա ունիվերսալ-բազմակողմանի, «վունդեր-սպառազինություն», որը մեկ անգամ ձեռք բերելով՝ մեկընդմիշտ կլուծես խնդիրներդ։

«Ցավոք՝ նման զենք երբեք չի լինի: Ինչ էլ մենք գնենք, միևնույն է, քանի դեռ մյուս կողմում կա  սպառազինության մրցավազքի ցանկություն և պնդում, որ Արցախն Ադրբեջանին պետք է տրվի: Իհարկե՝ որքան ուժեղ է հայկական բանակը, այնքան փոքրանում է պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց զգոնությունը թուլացնել պետք չէ, որովհետև այս գործարքը, բնականաբար, Ադրբեջանում առաջացնելու է պատասխան արձագանք»,- ասում է Լեոնիդ Ներսիսյանը: Նա համոզված է, որ ի պատասխան՝ այս երկիրը փորձելու է փնտրել այս սպառազինությանը մոտ կամ նման ինչ-որ մի բան, լինի Չինաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, թե Իսրայելից ու հենց նույն Ռուսաստանից:

Թեև, ըստ ռուսաստանցի փորձագետի, մի քանի տարի առաջ Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է Ռուսաստանից կործանիչ ավիացիա ձեռք բերել, բայց մերժվել է:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն էլ, Factor.am-ի հետ զրույցում խոսելով գործարքի մասին, նշեց, որ ամեն ինչ պետք է հաշվարկել, վերլուծել՝ գնից, առաջարկից մինչև հնարավորություններ, թե «ինչ գործողությունների հնարավորություն կա, քանի որ դու պետք է կարողանաս ոչ միայն հակաօդային պաշտպանություն իրականացնել, այլև օդում գործողություններ կատարել»:

Թևան Պողոսյանին դուր չի գալիս կործանիչ ավիացիայի մասին ծավալված հրապարակային բանավեճը: «Հիմա բանակում նստած՝ հաշվարկում են, և որևէ մեկը, եթե ավելի լավ գիտի՝ ինչ է պետք, կարող է գնալ ու այդ քննարկումներն անել այնտեղ՝ ՊՆ-ում։ Չեն կարող այս հարցում նման պարզունակ մոտեցումներ լինել, ռազմական հարցերում պետք է լինի նոր մշակույթ: Եվ ամեն ինչի մասին չէ, որ պետք է խոսել։ Մի մոռացեք, որ այդ ամենը կարդում ու լսում են ոչ միայն Հայաստանում»,- նկատեց  Պողոսյանը:

 

Անի Սահակյան